Artsakhpress

Հասարակական

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հունվարի 24-ի նիստում հաստատվել էր տարբերանշան(լոգոն), որն օգտագործվել է ընթացիկ տարում կայացած շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ:

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես» լրատվական գործակալությունը այս առթիվ նոյեմբերի 20-ին Արցախի դրոշի հեղինակ Վահե Ֆատտալի կողմից ստացել է նամակ, ով գրում է, որ օգտագործվող տարբերանշանի իրական հեղինակային իրավունքը պատկանում է իրեն:
Հեղինակի խնդրանքով նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
«Իմ անունը Վահե Ֆատտալ է: Ես փաստացի հեղինակն եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» խորագրով տարբերանշանի, որը գողացվել է Նինա Շահվերդյանի ու Արմեն Ղուկասյանի կողմից և օգտագործվել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված պաստառի վրա:
Ես նրանց չեմ ճանաչում: Փաստն այն է, որ մի քանի տարի առաջ նախագծել եմ Ղարաբաղի մասին երկու պաստառ՝ օգտագործելով այդ տարբերանշանը:
Փարիզում այդ երկու պաստառները տպել եմ արծաթագույն ֆոնի վրա և սփռել Սփյուռքում՝ Ղարաբաղի համար գումար հավաքելու նպատակով: Ամոթալի է վերը նշած անձանց համար, քանի որ նրանք կեղծորեն պնդում են, որ իրենք են հեղինակել տարբերանշանը:
Ես խնդրում եմ գործակալությանը, որ իմ՝ տարբերանշանի մասին տված տեղեկատվությունը փոխանցեք հանձնաժողովի անդամներին, քանի որ իմ հեղինակած տարբերանշանը այժմ օգտագործվում է 30-ամյակին նվիրված պաստառի վրա:
Հավելեմ նաև, որ ես եմ նախագծել  Ղարաբաղի դրոշը, որը Ղարաբաղի Գերագույն Խորհրդի կողմից ընդունվել է որպես պետական դրոշ»:
Լուսանկարները՝ հեղինակի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search