Artsakhpress

Միջազգային

Մոգերինին բացառել է ԵՄ-ն ռազմական դաշինքի վերածելու հնարավորությունը

Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի։

Մոգերինին բացառել է ԵՄ-ն ռազմական դաշինքի վերածելու հնարավորությունը

Մոգերինին բացառել է ԵՄ-ն ռազմական դաշինքի վերածելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մեկնաբանելով համաեվրոպական բանակ ստեղծելու հնարավորության մասին կարծեիքները՝ տեղեկացնում է news.am-ը։
«Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի։ Ոչ մի մրցակցություն ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Մոգերինին։
«Մենք եվրոպական բանակ չենք կազմավորում, այստեղ ոչ ոք եվրոպական բանակ չի կազմավորում։ Մենք ներդրումներ ենք կատարում, որպեսզի աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ավելի հուսալի, ավելի ակտիվ «մատակարարներ» լինենք»,- հավելել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ լավ կլինի ԵՄ-ն իր ռազմական ուժերը ստեղծի։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, թե ԵՄ-ին պետք է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից։ Շուտով ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն էլ էր նման կարծիք հայտնել։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search