Facebook եւ Instagram սոցցանցերում խափանում է տեղի ունեցել՝ հայտարարել է Downdetector-ը։
Facebook-ում եւ Instagram-ում խափանումներ են տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանք զգացվել են ողջ աշխարհում։
Խափանումներից բողոքները սկսվել են մի քանի ժամ առաջ։ Ամենաշատ գանգատներն ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսպանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Հնդկաստանից եւ Սինգապուրից են ստացվել, տեղեկացնում է news.am-ը։
Օգտատերերի մեծ մասի մոտ այս սոցցանցերը ամբողջովին չեն աշխատել (44% Facebook-ը, 46% Instagram-ը)։ 1/3-ը բողոքել է ավտորիզացիայի հետ կապված խնդիրներից (33% Facebook-ը, 31% Instagram-ը)։ Մնացածները բողոքել են Facebook-ի բջջային հավելվածից (21%) եւ Instagram-ի կայքից (22%)։