Artsakhpress

Հասարակական

Կազմակերպվել է հեռուստակամուրջ՝ Արցախի պարարվեստի քոլեջի և Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցի աշակերտների միջև

Արցախի պարի պետական համույթի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Արցախի պարարվեստի քոլեջի սաները հեռուստակամուրջի միջոցով կապ են հաստատել Արգենտինայի Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցի աշակերտների հետ:

Կազմակերպվել է հեռուստակամուրջ՝ Արցախի պարարվեստի քոլեջի և Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցի աշակերտների միջև

Կազմակերպվել  է հեռուստակամուրջ՝   Արցախի  պարարվեստի  քոլեջի  և  Վիսենտե  Լոպեսի    հայկական  դպրոցի   աշակերտների  միջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդակցման    ընթացքում   Սփյուռքում   ապրող  հայ  և  օտարազգի   աշակերտները  շփվել  են  արցախցի  իրենց  հասակակիցների  հետ   և  փոխադարձ  հարցեր  ուղղել  միմյանց:
«Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարարության   ներկայացուցիչ  Աշոտ  Սարկիսյանն  ասել է, որ  Արցախի  պարի  պետական  համույթը  կազմակերպչական  աշխատանքներ  է  իրականացնում, որ   2019  թվականին    հյուրախաղերով  հանդես գա     մի   շարք  երկրներում, այդ  թվում  նաև   Արգենտինայում:
«Կազմակերպչական  աշխատանքների  ընթացքում  Արցախի  պարի  պետական  համույթի  ադմինիստրատոր  Միքայել  Հայրապետյանն  այս  տարվա   մայիսին,    երբ  այցելել  էր    Վիսենտե  Լոպեսի  հայկական  դպրոց, այնտեղ իրեն   առաջարկել  են, որ  ցանկություն  ունեն   Արցախի  դպրոցականների  միջև  հեռուստակամուրջ  կազմակերպել. այն այսօր  իրականություն  է դարձել: Մեր   նպատակն  է, որ Վիսենտե  Լոպեսի    հայկական  դպրոցի   և   Արցախի  պարարվեստի  քոլեջի,    պարի համույթի   երեխաները փոխադարձ  շփում  ունենան, ծանոթանան   ինչպես    Արցախի  առօրյայի   այնպես  էլ  Սփյուռքում  հայապահպանության   դերի   մասին»,-ավելացրել  է  Ա.  Սարկիսյանը:
Արցախի  պարարվեստի  քոլեջի  տնօրեն  Ստելլա  Զաքարյանն  էլ  ասել է, որ    հաստատված  առաջին  հեռուստակամուրջը համագործակցության   սկիզբ  կհանդիսանա    Արցախում  և  Արգենտինայում   ապրող  աշակերտների  համար:
«Կարևոր  է, որ   Սփյուքռում  ապրող  մեր  հայրենակիցները  պատկերացում  կազմեն  իրենց  պատմական  հայրենիքի  մասին: Նման  միջոցառումների  արդյունքում  հնարավոր են նաև  փոխայցելությունների   կազմակերպումը:Այս  շփումների  արդյունքում     գուցե  և   որևէ  հայի   մոտ   ցանկություն  կառաջանա  բնակություն   հաստատել  հայրենիքում՝  Արցախում  կամ  Հայաստանում: Առանձնահատուկ  կարևորում  եմ այն  փաստը, որ   մեր  հայրենակիցներն  օտար  ափերում  կարողանում  են   պահպանել իրենց  ինքնությունը՝ կառուցելով   եկեղեցի  ու  դպրոց»,- նշել  է  Ս.  Զաքարյանը:
Ողջունելով  նման   նախաձեռնությունները՝ Արգենտինայի Վիսենտե  Լոպեսի   դպրոցի    հայերենի   բաժնի  տնօրեն   Կարինե  Հարությունյանն    ասել է, որ   իրենք  շատ ուրախ  են, որ  կարողանում  են   անկեղծ և  անմիջական   զրույց    ունենալ  աշխարհի     երկու    տարբեր   ծայրերում    ապրող   հայերը: 
Խոսելով    Վիսենտե  Լոպեսում   հայապահպանության  դերի մասին,   Կ. Հարությունյանը  տեղեկացրել   է.
«Ցեղասպանությունից  մազապուրծ  եղած   շատ  հայեր  հասել  են    մինչև  Արգենտինա:  Հաղթահարելով   մղձավանջը՝    աշխարհով  մեկ  սփռված  հայերը     կարողացել  են  իրենց  մեջ  ուժ  գտնել  օտար  ափերում՝ կազմելով   հայկական  ավանդույթներով  ընտանիք, հայեցի  կրթություն  ու  դաստիարակաություն  տալով   իրենց  զավակներին: Այս  տրամաբանությամբ  տեղի հայերը   1966  թվականին   Վիսենտե  Լոպեսում կառուցվել  է  հայապահպանության    մեջ  մեծ  նշանակություն  ունեցող   հայկական   դպրոց, իսկ    1968  թվականին  էլ՝   Սուրբ    Գևորգ    եկեղեցի: Ունենք  նաև   մանկապարտեզ, տարրական  դպրոց, կրթական  վարժարան: Այսօր  դպրոցը հայապահպանության  սուրբ  գործին  զուգահեռ  իրականացնում է  նաև   հայոց  լեզվի,  մշակույթի  և  պատմության  տարածման  առաքելություն:Ի  դեպ, հայկական դպրոց   հաճախող   երեխաները   շաբաթական   մեկ  անգամ  որևէ   ռեստորանում   կազմակերպում  են   հայկական  ուտեստների  տոն  և  այդ  օրվա  հավաքագրած  ողջ   գումարները  տրամադրում  կրթօջախի    շրջանավարտներին՝ Հայաստանում   ճամփորդություն  իրականացնելու  համար: Տեղի  հայության  ջանքերով  2015  թվականին     հրապարակում  տեղադրվել  է  խաչքար, որտեղ  ամեն  տարի  ապրիլի  24-ին  Ցեղասպանության  անմեղ  զոհերի  հիշատակին  նվիրված  կազմակերպվում  են   միջոցառումներ: Կարևորելով  հայերի   դերն Արգենտինայի  զարգացման  գործում՝ 2018  թվականին  Վիսենտե  Լոպեսի  քաղաքապետարանը    Սուրբ  Գևորգ  եկեղեցու  50-ամյակի  առթիվ     հրապարակը   անվանել  է    «Արմենիա»»:  
Նրա  խոսքով՝   դպրոցում  դասավանդվող    առարկաների   շարքում    իրենց  տեղն  ունեն   հայոց  լեզու, հայ  գրականություն, հայոց  պատմություն, հայկական  մշակույթ  (երգ  ու   պար, թատրոն) առարկաները: Վերոնշյալ  առարկաները  սովորում  են  ոչ  միայն  ազգությամբ   հայ  այլև`   օտարազգի    աշակերտներ:
Միջոցառմանն  Արցախի պարարվեստի  քոլեջի  աշակերտները  հանդես  են  եկել   ազգագրական  պարերով
Վիսենտե  Լոպեսի  դպրոցի  և  Արցախի  պարարվեստի  քոլեջի    աշակերտները  հաջողություն  են մաղթել  միմյանց՝  նորից  տեսնելու   ցանկությամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search