Artsakhpress

Հասարակական

Արձագա՞նք, մեկնաբանու՞մ թե՞ արդարացում… ի պատասխան բաց նամակի

Նոյեմբերի 20-ին «Արցախպրես» լրատվական գործակալությունը հրապարակել էր «Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը Վահե Ֆատտալի բաց նամակը» վերտառությամբ նյութը:

Արձագա՞նք, մեկնաբանու՞մ թե՞ արդարացում… ի պատասխան բաց նամակի

Արձագա՞նք, մեկնաբանու՞մ թե՞ արդարացում… ի պատասխան բաց նամակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նամակագիրը դժգոհություն էր հայտնել, որ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի նիստում հաստատած տարբերանշանի (լոգո) հեղինակը իրականում ինքն է, որը, սակայն, ներկայացվել է Նինա Շահվերդյանի ու Արմեն Ղուկասյանի անունով: Այդ առթիվ Վ. Ֆատտալը խնդրել էր վերոնշյալ նամակի մասին տեղյակ պահել նաև պետական հանձնաժողովի անդամներին, քանի որ իր հեղինակած տարբերանշանը այժմ օգտագործվում է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված պաստառի վրա:

Հրապարակումից հետո ստացել ենք ինչպես պետական հանձնաժողովի, այնպես էլ մրցույթում հաղթած Նինա Շահվերդյանի արձագանքները, որոնք ներկայացնում ենք ստորև:
 
Մասնավորապես՝ պետական հանձնաժողովից Գործակալությանը տրամադրել են հրապարակումից հետո այդ առթիվ գրված Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նամակը՝ ուղղված հեղինակին.

«Հարգարժան պարո՛ն Ֆատտալ,
Շնորհակալություն նամակի համար, որով հաստատեցիք «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» տարբերանշանի հանդեպ Ձեր հեղինակային իրավունքը:
Իրականում հանձնաժողովը տեղյակ էր, որ այդ տարբերանշանը շրջանառվում է 1988 թվականից և նվիրված է Ղարաբաղյան շարժմանը, բայց հեղինակին գտնելու մեր ջանքերը այդ ժամանակահատվածում արդյունք չեն տվել։ Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ միջոցառումների համար օգտագործվել է միասնականության գաղափարը՝ առանց ճանաչելու որևէ մեկի հեղինակային իրավունքը տարբերանշանի նկատմամբ:
Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ոչ միայն այս տարբերանշանի, այլև 1988 թվականից բոլոր հայերին ոգեշնչած դիպուկ խորհրդանիշների համար. գաղափարն օգտագործելով՝ փորձել ենք ընդգծել, որ 30 տարի հետո էլ հայկական միասնականության խորհուրդը չի փոխվել։
Հարգանքով՝ Աշոտ Ղուլյան»:

Իսկ Նինա Շահվերդյանը Գործակալությանն ուղղված նամակում նշել է.

«Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանում, իրոք, օգտագործվել են Ֆրանսիայում 30 տարի առաջ անանուն հրատարակված և Արցախում լայնորեն տարածում գտած մի պաստառի որոշ տարրեր, որի մասին երբևիցե չի թաքցվել ո՛չ հանրությունից, և ո՛չ էլ պետական հանձնաժողովի անդամներից։ Այդ տարրերը օգտագործվել են պաստառի հրատարակչի իմացությամբ և գրավոր հավանությամբ՝ նպատակ ունենալով ընդգծել շարունակական կապը անցյալի և ներկայի միջև։ Վահե Ֆատտալի անունը՝ որպես պաստառի ձևավորման հեղինակային իրավունքի կրողի, երբևիցե չի հրապարակվել և ինձ հայտնի չէ։ Այդպիսով, մնում է միայն ափսոսանք հայտնել՝ իմ հայրենակցին ակամա պատճառած ցավի համար։

Միևնույն ժամանակ, տարակուսելի է, որ հեղինակավոր լրատվամիջոցը, առանց փաստերի ստուգման, հրապարակում է նյութեր, որոնք կարող են ստվեր գցել անհատ անձանց հեղինակության վրա։

Հարգանքներով՝ Ն․ Շահվերդյան»:

Ն. Շահվերդյանի գրած նամակում պարզ չէր մի բան. ո՞ր չստուգված փաստի մասին է խոսքը, եթե, ինչպես հեղինակն է նշում, իր կողմից փաստի չստուգման պատճառով «ցավ է պատճառել իր հայրենակցին» այն դեպքում, երբ իր նշած «անհայտ» հեղինակը իրեն հայտնի է դարձել Գործակալության հրապարակումից:

Ինչևէ, հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է նաև «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» տարբերանշանի և Արցախի դրոշի հեղինակ Վահե Ֆատտալին, ով մասնավորապես նշել է, որ 1988 թ.-ին իր ընկեր Օշին Եղիազարյանը դիմել էր իրեն՝ նախագծելու մի պաստառ՝ Ղարաբաղի համար գումար հավաքելու նպատակով:

«Ես անմիջապես ընդունեցի ընկերոջս առաջարկը և հայրենիքի համար անվճար կերպով կատարեցի այդ աշխատանքը: Այդ ժամանակ Նինան դեռ ծնված չի եղել (նա 17 տարեկան է՝ ըստ իր հոր տված տեղեկատվության), ուստի նախագիծն արվել է նրա ծնվելուց 13 տարի առաջ, եթե իմ թվաբանական ունակություններն ինձ չեն դավաճանում: Կրկին պնդում եմ, որ տարբերանշանի հեղինակը ես եմ, ու իմ անվան անտեսումը համարում եմ վիրավորանք իմ անձի նկատմամբ»,- եզրափակել է Վ. Ֆատտալը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search