Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը։
Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն նոր ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում»,-ասել է Տոնոյանը։
Նա հիշեցրել է, որ կազմակերպության շրջանակում չկան համապատասխան կարգավորումներ մինչ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման վերաբերյալ։
«Նման գործընթաց է պետք»,-նշել է Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար ոչ մի նախապայման չկա՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական։
«Հայաստանն այս կազմակերպության համահիմնադիրն է և ՀԱՊԿ-ում խնդրահարույց հարցերի քննարկումը նորմալ երևույթ է», - Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու են դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։