Artsakhpress

Քաղաքական

Տարաձայնությունների մասին հրապարակումներն անհիմն են. Արայիկ Հարությունյան

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ և ուժային կառույցների ներկա և նախկին որոշ հրամանատարների միջև: Հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Տարաձայնությունների մասին հրապարակումներն անհիմն են. Արայիկ Հարությունյան

Տարաձայնությունների մասին հրապարակումներն անհիմն են. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած և պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող այդ անհատների հետ մարտական ուղի եմ անցել: Իսկ այսօր Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նրանց հետ միասնաբար շարունակում ենք մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի շենացման, պաշտպանունակության և զարգացման գործում՝ միավորելով մեր ջանքերը ի նպաստ միասնական Հայրենիքի հզորացման:
Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող նմանօրինակ ցանկացած շահարկում, որը թե ՛ Արցախի ներքաղաքական դաշտում, թե ՛ երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջև սեպ խրելու նպատակ է հետապնդում, և հորդորում տուրք չտալ անհիմն խոսակցություններին»,- գրել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ այդպիսի գրառումներն ուղղակի անիմաստ են:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search