Artsakhpress

Հասարակական

Արցախում պետական պատվերով թթենու տնկիների ծրագիրը տապալված չէ. սիրիահայ գործարարն արձագանքել է «մեղադրանքներին»

Վերջերս համացանցում տեսել եմ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մասին մի հոդված, որտեղ գրված էր, որ Սիրիայից 40 միլիոն դրամ արժողությամբ պետական պատվերով թթենու տնկիների ներկրման ծրագիրն իբր թե տապալված է, և դա կապված է Արայիկ Հարությունյանի անվան հետ: Իմ պարտքն եմ համարում պարզաբանումներ տալ այս թեմայի մասին:

Արցախում պետական պատվերով թթենու տնկիների ծրագիրը տապալված չէ. սիրիահայ գործարարն արձագանքել է «մեղադրանքներին»

Արցախում պետական պատվերով թթենու տնկիների ծրագիրը տապալված չէ. սիրիահայ գործարարն արձագանքել է «մեղադրանքներին»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սիրիայից մշտական բնակության նպատակով Արցախ տեղափոխված Հովիկ Ասմարյանը՝ մանրամասնելով, որ 2015 թվականին իր հարազատ եղբոր՝ Վրեժ Ասմարյանի հետ առաջարկել են ԱՀ կառավարությանը մեծ քանակությամբ տնկիներ բերել Արցախ, և այն ընդունվել է:
«Ըստ պայմանագրի՝ տնկիները պետք է բերեինք 2016 թվականի սկզբին: Դուք բոլորդ հիշում եք, թե ինչ ծանր իրավիճակ էր Սիրիայում, բայց մենք մեր խոստման տերը եղանք, և ինքս մեծ դժվարություններով հասա Սիրիա: Մի քանի տնկարաններում պատվիրած տնկիները բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով 2016 թվականի փետրվարին հասցրեցինք Արցախ:
Ինչպես բոլոր բիզնես ծրագրերում, մեր այդ գործում ևս եղան թերություններ, և տնկիների մի մասը չհապատասխանեց պայմանագրով նշված պայմաններին: Բայց մենք գումարը չվատնեցինք և արդեն պատրաստում ենք 5000 տնկի՝ Արցախի կառավարությանն անվճար տրամադրելու նպատակով: Այս ծրագիրը տապալված չէ, և կառավարությունը հետևողական էր այդ հարցում: Խնդրում ենք էժանագին շահարկումներ չանել ծրագրի մասին և հատկապես չկապել այն Արայիկ Հարությունյանի անվան հետ: Հանուն արդարության պետք է նշեմ, որ որևէ քաղաքական ուժի չեմ հարում և կուսակցական չեմ»,- մասնավորապես ասել է Հ. Ասմարյանը:
Նա նշել է նաև, որ մինչ այս պատվերը իրենք արդեն 600 հազար դոլարի ներդրում էին կատարել Արցախում, ունեն գյուղտեխնիկա, բերել են տարբեր նոր տեսակի տնկիներ, որոնց մի մասը փորձարկած են, և կորուստ չեն տվել:
«Ծրագրի մեծ մասը հաջողված է, և ովքեր ցանկանան, հրավիրում ենք Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում գտնվող մեր այգին ու ջերմոցները սեփական աչքերով տեսնելու: Մենք որևէ գումար չենք տանում Արցախից, այլ միայն ներդրում ենք կատարում և շարունակում մեր ծրագիրը նաև այսօր»,- ասել է Հ. Ասմարյանը և տեղեկացրել, որ ինքը ներկայումս գործնական հարցերով ժամանակավորապես գտնվում է Սիրիայում, իսկ եղբայրը ընտանիքի հետ Արցախում շարունակում է իրենց աշխատանքը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search