Artsakhpress

Ռազմական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքի գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search