Artsakhpress

Մշակույթ

Մշակույթի և երիտասարդության ոլորտներին 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 2մլրդ 123.4 մլն դրամ. ԱՀ ՄԵՀԶ նախարար

Մշակույթի և երիտասարդության ոլորտներին 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 2մլրդ 123.4 մլն դրամ՝ նախորդ տարվա 2 մլրդ 180.6 մլն-ի փոխարեն:

Մշակույթի և երիտասարդության ոլորտներին 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 2մլրդ 123.4 մլն դրամ. ԱՀ ՄԵՀԶ նախարար

Մշակույթի և երիտասարդության ոլորտներին 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 2մլրդ 123.4 մլն դրամ. ԱՀ ՄԵՀԶ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ 104.5 մլն դրամ կհատկացվի մշակութային միջոցառումների համար՝ 2018 թվականի 105.5 մլն դրամի դիմաց, 1 մլն դրամ տեղափոխվել է կրոնական միջոցառումներին հատկացվող գումարների հաշվեկշիռ:
«34 միլիոն դրամ կհատկացվի երիտասարդական միջոցառումների համար՝ 2018 թվականի 36 միլիոն դրամի դիմաց, 5 մլն դրամ՝ Կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտի միջոցառումներին, 120 մլն դրամ՝ հուշարձանների ուսումնասիրման,վերականգնման և պահպանման ոլորտին՝ 2018 թվականի 100 մլն դրամի դիմաց, 3 մլն դրամ՝ մշակութային միասնական պորտալ համակարգի ստեղծմանը, 4.5 մլն դրամ՝ հրատարակչական ծախսերին, 2018 թվականի համեմատ՝ թիվն անփոփոխ է, 20 մլն դրամ՝ կենտրոնացված կարգով երաժշտական գործիքների և բեմական հագուստի ձեռքբերման համար՝ 2018 թվականի 120 մլն դրամի դիմաց»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
ԱՀ ՄԵՀԶ նախարարի խոսքով՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված են 44 ՊՈԱԿ-ներ, այդ թվում՝ 8 գրադարանների, 4 թանգարանների, 1 պատկերասրահի, 1 պատմական միջավայրի, 10 արվեստի դպրոցների, 9 մշակույթի կենտրոնների և պալատների, թատերահամերգային 11 կազմակերպությունների, 3 երգչախմբերի, 2 նվագախմբերի և 1 ՓԲԸ-ի աշխատավարձի,մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման, պահպանման և այլ ծախսերը: Մշակութային ծառայություններում ընդգրկված են գրադարանները, թանգարանները և ցուցասրահները, մշակույթի տները, կենտրոնները, թատերահամերգային և այլ մշակութային կազմակերպությունները:
 
«Գրադարանների գծով 2019 թվականի համար նախատեսված միջոցները կկազմեն 100 միլիոն 102.6 հազար դրամ՝ 2018 թվականի 88 միլիոն 455 հազար դրամի դիմաց: Այդ միջոցներն ուղղվելու են թվով 8 գրադարանների, որոնցից 2-ը՝ Ստեփանակերտում և 6-ը՝ շրջկենտրոններում: Ծախսերի 11միլիոն 647.6 հազար դրամով ավելացումը պայմանավորված է Հովհ. Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը «Սոֆիա» առևտրի կենտրոն տեղափոխմամբ: Թանգարանների և պատկերասրահների գծով 2019 թվականի համար նախատեսված է հատկացնել 102 միլիոն 462.4 հազար դրամ՝ 2018 թվականի պետական բյուջեի 102 միլիոն 561.5 հազար դրամի դիմաց: Դրանք ուղղվելու են թանգարանների և պատկերասրահի պահպանմանը, գիտական ուսումնասիրությանը, համալրմանը, Հայաստանի թանգարանային ցանցի հետ համագործակցության խորացմանը և Արցախում թանգարանային գործի զարգացմանը: Մշակույթի տների, ակումբների կենտրոնների գծով նախատեսված միջոցները կկազմեն 350 միլիոն 490.6 հազար դրամ՝ 2018 թվականի 351 միլիոն դրամի դիմաց, որն ուղղվելու է մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպմանը: Ներկայումս գործում են 10 մշակութային օջախներ, որոնցից 3-ը՝ մայրաքաղաքում, 6-ը՝ շրջկենտրոններում, 1-ը՝ Ճարտար քաղաքում: Արվեստի գծով 2018 թվականի համար նախատեսված միջոցները կկազմեն 786.1 մլն դրամ՝ 2018 թվականի 759.7 մլն դրամի դիմաց: Թատրոնների գծով 2019 թվականի համար նախատեսված միջոցները կազմում են 126 միլիոն 549.7 հազար դրամ՝ 2018 թվականի 126 միլիոն 613.8 հազար  դրամի դիմաց: Համերգային կազմակերպությունների գծով 2019 թվականի համար նախատեսված միջոցները կազմում են 416.2 մլն դրամ: 2018 թվականի համեմատ ծախսերը չեն փոխվել»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search