Artsakhpress

Քաղաքական

2019թ.-ին Սպիտակ տունը պատրաստվում է հարված հասցնել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ից հեռացնել Հայաստանին

Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական ընկերություն Stratfor-ի վերջերս հրապարակված նյութում հաղորդվում է, որ Ռուսաստանի զսպման համար Դոնալդ Թրամփի վարչակարգը 2019թ.-ին պատրաստվում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված իր ազդեցության մեծացմանը Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում։

2019թ.-ին Սպիտակ տունը պատրաստվում է հարված հասցնել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ից հեռացնել Հայաստանին

2019թ.-ին Սպիտակ տունը պատրաստվում է հարված հասցնել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ից հեռացնել Հայաստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Независимая  газета-ն, ԱՄՆ-ն առաջին հերթին ուշադրություն է դարձնելու Մոսկվայի մերձավոր դաշնակիցներին, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության մեջ։
«Քանի որ Բելառուսին Ռուսաստանից հեռացնելը դժվար է օբյեկտիվ պատճառներով, ԱՄՆ-ը մտադիր է իր ձգտումներն հիմնականում ուղղել Կենտրոնական Ասիա ու Հարավային Կովկաս։ Բայց միևնույն ժամանակ Մինսկն էլ չի անտեսվի։ Սպիտակ տան ամենամոտ առաջադրանքն է Հայաստանի հետ սերտ հարաբերությունների հաստատումը»,-գրում է կայքը, հայտնում է panorama.am-ը։
ԽՍՀՄ փլուզումից հետո Վաշինգտոնը, հայտարարելով իրեն Սառը պատերազմի հաղթող, հանգստացավ իր դափնիներով՝ անտեսելով Խորհրդային Միության ժառանգորդ Ռուսաստանում հետագա փոփոխությունները։ 1992թ.-ին ՀԱՊԿ-ի ստեղծումը անտեսվեց ԱՄՆ-ի կողմից, որը դրանում սպառնալիք չտեսավ իր համար ու համարեց, որ կարիք չկա խստորեն սահմանափակել հակառակորդի նախաձեռնությունները։
1993թ.-ին ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրվեց  9 մասնակիցների կողմից ու ուժի մեջ մտավ 1994թ.-ի ապրիլի 20-ին։ Դրա վավերականությունը սահմանվել էր 5 տարի, որից հետո նախատեսվում էր երկարացում։ Օվկիանոսի այն կողմից գոհունակությամբ հետևում էին, թե ինչպես 1999թ.-ին Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հրաժարվեցին պայմանագրի երկարացումից։ Ուզբեկստանը վերադարձավ ՀԱՊԿ 2006թ.-ին ու կրկին դադարեցրեց իր մասնակցությունը 2012թ.-ին։
Ներկայումս ԱՄՆ-ը հասկացել է Մոսկվայի հետագա թուլացման անհրաժեշտությունը՝ զրկելով նրան մտերիմ դաշնակիցներից, ու ակնկալում է հաջողություն իր գործողություններում։ Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ ՀԱՊԿ-ը հանդիսանում է թույլ ռազմաքաղաքական դաշինք։ Փորձագետները նշում են, որ պայմանագիրը պետք է վերանայվի ու կոնկրետացվի, հակառակ դեպքում կազմակերպությունը վաղ թե ուշ կփլուզվի։
«Սկսենք նրանից, որ ՀԱՊԿ-ը երբևէ աջակցություն չի տրամադրել իր անդամներից որևէ մեկին։ 2010թ.-ին Ղրղզստանի կառավարությունը խնդրեց զորքեր ուղարկել՝ ներքին զինված հակամարտության կարգավորման համար, սակայն մերժում ստացավ։ Հայաստանին դաշնակիցներից ոչ մեկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Անգամ այն ժամանակ, երբ ադրբեջանական դիվերսանտները ներխուժեցին Տավուշի մարզ՝ Երևանը մնաց առանց աջակցության։ Ավելին, ՀԱԿՊ-ի դաշնակիցներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը զենք են վաճառում Ադրբեջանին։ Եվ այս ամենն այն պատճառով, որ պայմանագիրը չի արգելում մասնակիցներին զենքի առևտուր անել որևէ մեկի հետ։
Սակայն Մոսկվան ևս հաճախ  մնում է առանց իր մերձավոր բարեկամների աջակցության։ Մինչև այժմ ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը որպես ռուսական։ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո էլ դաշնակիցները կամ չեզոք հայտարարություն արեցին, կամ ընտրեցին ընդհանրապես լռելը։ ՀԱՊԿ անդամներից միայն Ռուսաստանն է ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը։ Դոնբասի գործերում ոչ մեկը, բացի Մոսկվայից, չի մասնակցում։ Ռուսաստանը 3 տարի շարունակ պատերազմում էՍիրիայում միայնակ։ Այս ողջ ընթացքում բոլոր դաշնակիցներից միայն Հայաստանը համաձայնեց մի անգամ  մարդասիրական առաքելություն ուղարկել այդ երկիր։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ում ամեն տարի անցկացվում են թանկ մարտական զորավարժություններ։ Ստեղծվել է միասնական շտաբ, հավաքական արագ տեղակայման ուժեր, միասնական հակաօդային պաշտպանություն, միասնական կապ և այլն, ու այս ամենը կարող է անօգուտ լինել, եթե չհասնեն կազմակերպության ռեալ, փաստացի միանականության»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանը կարող է առավել մեծ վստահությամբ հենվել Տաջիկստանի ու Բելառուսի վրա։ Կրեմլի ամենաանվստահելի դաշնակիցը Ղազախստանն է, որը ԱՄՆ քաղաքացիների համար սահմանեց առանց վիզային ռեժիմ ու կիրիլիցայից անցում է կատարում լատինատառին։ Ղրղզստանի հետ դաշնակցային հարաբերությունները փխրուն են, քաղաքական վիճակն անկայուն ու գունավոր հեղափոխությունը կարող է լինել ցանկացած պահի։
«Հայաստանը մինչև վերջերս համարվում էր Ռուսաստանի ամենավստահելի դաշնակիցը, սակայն այս տարի տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ինչից օգտվեցին ամերիկացիներն ու անմիջապես ուղարկեցին իրենց դեսպան  Ջոն Բոլտոնին։Հայաստանի նոր ղեկավարը, նրա հետ զրույցի ժամանակ լսելով ամերիկյան զենք ձեռք բերելու առաջարկը, հայտարարեց, որ «երկրի կառավարությունը կապված չէ որևէ սահմանափակումներով։ Եվ եթե ԱՄՆ-ից լինի լավ առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել»։ Բացի այդ քրեական գործ է հարուցվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ու Գազպրոմի տեղական դուստր կազմակերպության նկատմամբ։ Որպես արդյունք՝ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները վայրկենական լարվեցին»,-այսպես է եզրափակվում հոդվածը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search