Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու են ձերբակալել

Ֆրանսիայի ոստիկանությունը Իվելին մարզում ուսումնական հաստատության մոտ, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու է ձերբակալել:

Ֆրանսիայում, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու են ձերբակալել

Ֆրանսիայում, ցույցերի հետ կապված, ավելի քան 140 մարդու են ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ 146 մարդ է ձերբակալվել Մանտ Լա Ժոլի քաղաքի ուսումնական հաստատության մոտ, հայտնում է France Info-ն։
Նշվում է, որ կալանավորումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Անտուան Դե Սենտ Էկզյուպերիի անվան ուսումնական հաստատության մոտ երկու մեքենա են հրդեհել։ Բացի այդ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել։
Երիտասարդների ցույցերը արդեն մի քանի օր է շարունակվում են ոչ միայն մայրաքաղաքի շրջանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Հինգշաբթի օրվա տվյալներով՝ ուսանողներն ու լիցեյականները փակում են ուսումնական հաստատությունների մուտքերը եւ բախումների մեջ են մտնում ոստիկանության հետ։ Նրանք, մասնավորապես, բողոքում են նախկինում անցկացված կրթական բարեփոխումների դեմ, որը բուհ ընդունվելիս բարդացնում է ընտրությունը, եւ արտասահմանցի ուսանողների ուսման վարձերը զգալիորեն ավելացնելու դեմ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search