Ֆեյսբուքում Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջը հայտարարություն է հրապարակել.
Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։
«Ազատություն Նախագահին» նախաձեռնությունը գնահատում է տեղի ունեցածը որպես «հակազգային ոճիր» , պահանջելու է անհապաղ ազատել Ռոբերտ Քոչարյանին, դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը։
Ինչպես նաև՝ պահանջելու են դադարեցնել ճնշումները դատական համակարգի, անկախ լրատվամիջոցների ու խոսքի ազատության վրա՝ պահանջելու են «հանցավոր պաշտոնյաների հրաժարականը»։ Հայտարարությամբ մեղադրվում է գործող վարչակազմը, որը՝ «հետևողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար»։
Նախաձեռնությունը հայտարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբը դեկտեմբերի 11-ին։
Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ թողեց։