Artsakhpress

Սփյուռք

Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին նշեց հիմնադրման 190-ամյակը

Դեկտեմբերի 9-ին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ և պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով մեկնեց Բուլղարիա, Պլովդիվ քաղաք` տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու 190 ամյակին նվիրված միջոցառումները հանդիսապետելու համար:

Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին նշեց հիմնադրման 190-ամյակը

Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին նշեց հիմնադրման 190-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից, առավոտյան ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսավոր պատարագ մատուցվեց Ս. Գևորգ եկեղեցում, մասնակցությամբ և սպասավորությամբ Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի: Պատարագին ներկա էին Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Բուլղարիայի կառավարությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դոկտ. Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվի քաղաքապետ, ինժեներ Իվան Տոտևը, փոխքաղաքապետ Ռոզալին Պետկովը, Պլովդիվի Ավագ քհն. արժ. Տ. Գևորգ Խաչերյանը:
Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը խոսեց Հայ Եկեղեցու և հայ հոգևորականի կարևոր առաքելության մասին` մասնավորապես նշելով. «Իրենց հոգևոր ու ազգային արժեքների պահպանման ու սերնդեսերունդ փոխանցման, հայ մնալու, իրենց հավատը, լեզուն ու մշակույթը, ինքնությունը պահելու բարձր գիտակցությամբ է, որ մեր զավակները վեր են խոյացրել այս հրաշակերտ եկեղեցին: Այս հոյակերտ եկեղեցին է, որ ամփոփել, հավաքել և սերնդսերունդ է փոխանցել տեղի հայության բոլոր ավանդությունները, ինչպես ծնող իր թևերի տակ առնելով և քրիստոնեական ոգիով դաստիարակելով:  Ինչպես նախկինում, այնպես այսօր Հայ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը` մնալով այն միակ ու անփոխարինելի վայրը, ուր օտարության մեջ, հայրենիքից հեռու մեր հոգիները նորոգվում են և հաղորդակցվում աստվածային հետ: Հայերիս համար եկեղեցին պարզ աղոթատեղի չէ, ուր գալիս ենք միայն աղոթելու, քրիստոնեությունը պարզ կրոն չէ, որի դավանանքը ընդունում ենք սրբորեն, այլ քրիստոնեությունը մեզ համար մաշկի գույն է, իսկ եկեղեցին` կյանքի աղբյուր: Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այն գաղութները, ուր հայությունը հեռացել է մայր եկեղեցուց, վերացել են պատմության էջերից: Ի վերջո եկեղեցին է այն գլխավոր կամուրջը, որով հայ սփյուռքը կապվում է Մայր Հայրենիքին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայ հոգևորականն էլ, իբրև քաջ և իմաստուն հովիվ ու առաջնորդ, շարունակում է իր առաքելությունը, որը եղել է և կա Տիրոջ փրկարար խոսքի քարոզչությունը և լույսի տարածումը, ազգային ու քրիստոնեական բարոյական արժեքների պահպանումն ու տարածումը: Այսօր բոլորիս սրբազան պարտականությունն է աջակցել և զորավիգ լինել մեր քահանա հայրերին` իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին, հոգ տանել Մայր Եկեղեցու և մեր բոլոր սրբությունների համար` թույլ չտալով որևէ ոտնձգություն: Սակայն ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ հաճախ Սփյուռքի մեջ մարդիկ սխալ են հասկանում եկեղեցու իմաստը` կարծելով, որ այն միայն քարեղեն շինություն է, գեղեցիկ սրբանկարներով ու որմնանկարներով, ոմանք, որոշ աշխարհականներ նույնիսկ փորձում են կառավարել եկեղեցին` մտածելով, որ այն սոսկ մի կազմակերպություն է: Սիրելիներ, եկեղեցու գլուխը Քրիստոս է, որևէ մեկը չի կարող կառավարել Քրիստոսին և ավելի վեր դասել իրեն Աստծուց: Մենք բոլորս, հոգևորական ու աշխարհական, ծառա ենք Քրիստոսին, ուխտել են ծառայելու և մեր կարողությունների չափով նպաստելու եկեղեցու զորացմանն ու պայծառացմանը: Ուրեմն եկեք մեր ուխտը վերանորոգենք առ Աստված, վերափոխվենք, ինքնաքննությամբ մաքրվենք և դառնանք մեր եկեղեցու և Մայր Հայրենիքի արժանավոր զավակներ, մենք ուխտը վերանորոգենք առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առ Ամենայն Հայոց Հայրապետը, որի հայրական խնամքի և մշտական հոգածության ներքո ենք, մեր ուժն ու եռանդը ներդնենք Հայրենիքի և Մայր Եկեղեցու բարգավաճման ու առաջընթացի համար: Թող Աստված անսասան պահի այս հոյակերտ եկեղեցին, որ կարողանա անցնել դարերի բովով և իր մայրական հոգածության տակ առնի բոլոր գալիք սերունդներին ի փառս Քրիստոսի և ի պայծառություն Առաքելական մեր Մայր Եկեղեցու»:
Այնուհետև Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և շնորհավորանքի խոսքը: Ողջունելով Պլովդիվի հոգևոր հովվին, ծխական ու վարչական խորհուրդների անդամներին և հավատացյալ ժողովրդին` Վեհափառը մասնավորապես նշում է. «Գոհություն ու փառք ենք մատուցում առ Աստված, որ ձեր սրտերը, սիրելի զավակներ Մեր, այսօր էլ շարունակում են շաղկապված մնալ Ս. Գևորգ եկեղեցուն, որը խորհրդանիշն է Պլովդիվի հայության զորեղ հավատքի, փառավոր անցյալի և լուսառատ ներկայի: Ուրախ ենք, որ եկեղեցու հովանու ներքո դուք ամենայն ջանք ու եռանդ ներդնում եք կառուցելու համայնքի նոր, առավել շեն ու պայծառ ապագան և նոր հաջողություններով հարստացնելու բուլղարահայության համայնքային կյանքի պատմությունը: Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Տերն առատապես օրհնի և ապավեն լինի Պլովդիվի Մեր սիրեցյալ հայորդիներիդ` նոր հանձնառություններով ու բարի գործերով զարդարելու Մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ձեր հավատավոր կյանքով Տիրոջ Սուբ Անունը փառաբանելու»:
Հավարտ Պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանի կողմից պատվոգրերի արժանացան 60 անձինք` ծխական խորհրդի, պարախմբի, երգչախմբի և համայնքային կյանքից ներս իրենց վաստակն ու ծառայությունը բերած տարբեր կառույցների նախկին ու ներկայիս անդամներ:
Տոնական օրն ավարտվեց սիրո ճաշով և ավանդական ճաշկերույթով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search