Artsakhpress

Հասարակական

Սահմանադրության  ընդունումը  կարևոր  դերակատարություն  ունեցավ մեր երկրի    հանրային  և  քաղաքական  կյանքում. ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

2006 թվականին Արցախի Հանրապետությունում համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով Սահմանադրությունը՝ մենք ունեցանք մեր երկրի հիմնական մայր օրենքը:

Սահմանադրության  ընդունումը  կարևոր  դերակատարություն  ունեցավ մեր երկրի    հանրային  և  քաղաքական  կյանքում. ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

Սահմանադրության  ընդունումը  կարևոր  դերակատարություն  ունեցավ մեր  երկրի    հանրային  և  քաղաքական  կյանքում. ԱՀ  ընդհանուր  իրավասության    առաջին  ատյանի  դատարանի  նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել  է   ԱՀ  ընդհանուր  իրավասության    առաջին  ատյանի  դատարանի  նախագահ  Անատոլի   Թադևոսյանը՝ նշելով,  որ Արցախում  մինչև  Սահմանադրության  ընդունումը  եղել  են  նաև   այլ   սահմանադրական  օրենքներ, որոնք    համապատասխան  ոլորտներում իրենց  դերակատարությունն  են  ունեցել:Հանրաքվեի  միջոցով  Սահմանադրության  ընդունումը   կարևոր  դերակատարություն  ունեցավ Արցախի  Հանրապետության     հանրային  և  քաղաքական  կյանքում:
«Սահմանադրությունը  երկրի  մայր   օրենքն  է, որտեղ ամրագրված  է   պետական   կառավարման  համակարգը՝ օրենսդիր, գործադիր  և   դատական  իշխանությունների  հիմնական    սկզբունքները: Սահմանադրությունն  իրավաքաղաքական  փաստաթուղթ է, որը    կարևոր  դերակատարություն  ունի   երկրի   ժողովրդավարական  ինստիտուտների    զարգացման գործում: Այն    բարձրագույն    իրավաբանական  ուժ   ունեցող    նորմատիվ   իրավական  ակտ է: Սահմանադրությունն   ընդունվում  է  հատուկ  ընթացակարգով՝     համաժողովրդական  հանրաքվեի  միջոցով:     Սահմանադրության  բոլոր   դրույթներն  իրենց  դերակատարումն  են  ունենում  հասարակական  կյանքի  տարբեր  բնագավառներում: Մայր  օրենքի  առանցքում  ընկած են  այնպիսի  հարցեր, ինչպիսիք  են   սահմանադրական  կարգի  հիմունքները, որում    արտացոլված  է   մարդու   և  քաղաքացու    հիմնարար   իրավունքներն ու  ազատությունները, որոնք  էլ  բխում են  միջազգային    տարբեր   փաստաթղթերից և  կոնվենցիաներից: Յուրաքանչյուր  քաղաքացի    առնչվելով   իր   իրավունքների  և  ազատությունների  խախտմանը  կամ  ոտնահարմանը,    Սահմանադրության  վրա  հենվելով՝     իրավունք   ունի    անմիջականորեն     իրականացնելու  իր   իրավունքների     պաշտպանությունը»,- ասել  է  Ա.  Թադևոսյանը:
Խոսելով   2017  թվականին  ԱՀ-ում  համաժողովրդական   հանրաքվեի  արդունքներով   ընդունված   նոր   Սահմանադրության  մասին՝  մեր  զրուցակիցն  ասել է, որ  նորանկախ  երկրի  համար  այն   շատ  կարևոր  էր:
Ըստ  Ա.  Թադևոսյանի՝  ԱՀ-ում  ոչ  միայն  անհրաժեշտ   է Սահմանադրություն ունենալը, այլև՝    սահմանադրական  օրենքներով   ապրելը, որը   շատ    կարևոր  է  յուրաքանչյուր  քաղաքացու  համար: 
«ԱՀ-ում 2017  թվականի  Սահմանադրության  ընդունմամբ  մենք  թևակոխեցինք  կառավարման  նոր  համակարգ՝  կիսանախագահական  համակարգից  անցնելով    նախագահականի:  Բարեփոխվեցին  տարբեր  ինստիտուտներ, սահմանադրական    կարգի  հիմունքներում  ամրագրվեցին    նոր  դրույթներ: Ի  հայտ  եկան նաև   նոր    ինստիտուտներ:  Ներկայումս  իրականացվում է  նաև Սահմանադրության  համապատասխանեցման  գործընթաց: Ընթանում  է  նաև տեղական  ինքնակառավարման    հայեցակարգի    փոփոխություն»,-ավելացրել է  Ա.  Թադևոսյանը:
Թե  ինչքանով   է  Արցախի  Հանրապետության   քաղաքացին  տեղյակ  իր   իրավունքներին  և   ազատություններին, ինչպես  նաև  սահմանադրական  այլ   նորմերին, Ա.  Թադևոսյանը  պատասխանել  է, որ  այդ  ուղղությամբ   Արցախում իրավագիտակցության   մակարդակի   բարձրացման  խնդիր  կա: Առնչվելով տարբեր  խնդիրների՝ քաղաքացին   կարիք  է  ունենում  տեղեկանալ   իր   իրավունքներին  ու  ազատություններին: Այն  օգնում  է  նաև  մարդկանց  իրավագիտակցության   մակարդակի  բարձրացմանը:  Սահմանադրության  2-րդ  գլուխն  ամբողջությքամբ   նվիրված  է   հենց  Մարդու  հիմնարար  իրավունքներին  և  ազատություններին: Եթե   այսօր  Արցախում   կառուցվում  է  իրավական  պետություն,  ապա  դրա  բնութագրիչ  հատկանիշներից  մեկը    պետության  և քաղաքացու    փոխադարձ   պատասխանատվությունն  է, օրենքի   գերակայությունը, որի    ապահովման  համար   պետք  է  լինի  իրավագիտակից  հասարակություն:
Զրույցի  վերջում   Ա.  Թադևոսյանը  Սահմանադրության  ընդունման  տոնի  կապակցությամբ  շնորհավորել  է    ԱՀ-ն     քաղաքացիներին՝  մաղթելով, որ   Արցախի   ժողովուրդն    օրենքով  լիարժեք  պաշտպանված  լինի, ապրի  ու  գործի  ըստ Սահմանադրության  և օրենքների, հարգի  այլոց   իրավունքներն   ու  ազատությունները: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search