Դեկտեմբերի 11-ի երեկոյան Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Ամանորյա տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է արդեն 3-ի, վիրավորվել են 12-ը, որից 6-ի վիճակը ծանր է։
Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 3-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կենտրոնում կրակ բացելուց հետո ահաբեկիչը վիրավորվել է ոստիկանի կրակոցից, սակայն կարողացել է փախնել է ու մինչ այս պահը նրան չեն գտել։
Այս պահին քաղաքի մի մասը դեռ փակ է, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Իշխանությունները կոչ են անում բնակիչներին ապահով վայրում մնալ:
Ֆրանսիական դատախազությունը հայտարարել է, որ սպանության եւ ահաբեկչության համատեքստում սպանության նպատակով հարձակման փաստերով հետաքննություն է սկսվել։