Artsakhpress

Միջազգային

Ստրասբուրգում սուգ Է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA

Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր Է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն Է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում:

Ստրասբուրգում սուգ Է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA

Ստրասբուրգում սուգ Է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ին այս մասին հայտնել Է DNA լրատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները: Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն Է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ Է դարձել երեք մարդ, 12 հոգի վիրավորվել Է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ըստ որում Le Progres հրատարակությունը հայտնել Է, որ հրաձգությունը տեղի Է ունեցել քաղաքի երեք կետերում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ Է՝ Շերիֆ Շ. անունով:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման Էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով: France Info ռադիոկայանը հայտնել Է, որ կասկածյալն առեւանգել Է տաքսի ավտոմեքենա, որով փախել Է պատահարի վայրից: Տաքսու վարորդն ինքը չի տուժել, սակայն նա հայտնել Է, որ հանցագործը վիրավոր Է եղել: AFP-ի տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել Է զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանական գործողության կապակցութամբ քաղաքում դադարեցված Է տրանսպորտի երթեւեկությունը:
Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը կոչ Է արել բնակիչներին դուրս չգալ տներից եւ հետեւել իշխանությունների հանձնարարականներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիայի հետ Ֆրանսիայի սահմանին ուժեղացված են սահմանային հսկողության միջոցները: Անվտանգության նկատառումներով ոստիկանությունը փակել Է քաղաքի բոլոր հարավային երթուղիները: Ստրասբորգում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգման համար Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը գլխավորել Է միջգերատեսչական ճգնաժամային խումբը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն Է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք Է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել Է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ: Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Մակրոնը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search