Ֆրանսիայի խորհրդարանը վաղը քվեարկության կդնի Էդուարդ Ֆիլիպի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը:
Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության կդրվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին նման նախաձեռնությամբ են հանդես եկել ձախ կուսակցությունները: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է iz.ru-ն:
Նախաձեռնությունը, սակայն, հաջողության հասնելու քիչ շանսեր ունի. ձախ ուժերն այնտեղ ընդամենը 62 մանդատ ունեն, իսկ ստորին պալատը 577 հոգուց է կազմված: Քվեարկությունից առաջ ելույթ կունենա Ֆրանսիայի վարչապետը: Ֆիլիպը պատրաստվում է ավելի շատ տեղեկություններ հաղորդել երկրի 2019-ի բյուջեի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի կեսերին զանգվածային ակցիաներ սկսվեցին կառավարության` բենզինի և դիզվառելիքի գները բարձրացնելու մտադրության հետևանքով: