Artsakhpress

Միջազգային

Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին:

Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ

Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հօգուտ այն բանի, որ Թերեզա Մեյը մնա կուսակցության առաջնորդ, քվեարկել Է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը: Քվեարկությունը եղել Է գաղտնի:
Այսպիսով, Մեյը մնում Է պահպանողականների կուսակցության առաջնորդը եւ պահպանում Է վարչապետի պաշտոնը: Այժմ մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարողանա վերստին Մեյին՝ որպես կուսակցության առաջնորդի անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնել: «Ես շնորհակալ եմ պաշտպանության համար, սակայն զգալի թվով գործընկերներ քվեարկեցին իմ դեմ, եւ ես լսում եմ նրանց»,- հայտարարել Է Մեյը քվեարկությունից հետո՝ հավելելով, որ մտադիր Է շարունակել աշխատանքը:
Իրենց առաջնորդի նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել Է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022 թվականին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների ներկայիս բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, մինեւնույն Է, վնաս են հասցնում Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում Է, որ նա պետք Է հեռանա առաջնորդի պաշտոնից:
Խորհրդարանական Ջեյկոբ Ռիզ Մոգը, որը եղել Է պատգամավորների քվեարկությունը նախաձեռնողների թվում, հայտարարել Է, որ Մեյի ստացած քվեների քանակը սարսափելի արդյունք Է, եւ նրան պաշտոնաթող լինելու կոչ Է արել: Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը համոզիչ Է համարել Մեյի հաղթանակը, իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել Է, որ քվեարկության արդյունքը տսաստիկ հարված հասցրեց Մեյի հեղինակությանը:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նշել Է, որ Brexit-ի շուրջ պայմանավորվածույթան հետ կապված իրադրությունը չի փոխվել, իսկ Մեյին հարկ կլինի վերստին Համայնքների պալատի քվեարկությանը դնել իր ահավոր, ինչպես ինքն Է արտահայտվել, պայմանագիրը Եվրամիության հետ:
«Թերեզա Մեյն արդեն չունի խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, նրա կառավարության շարքերում քաոս Է տիրում, եւ նա ի վիճակի չԷ այնպիսի համաձայնության հասնել Brexit-ի շուրջ, որը կհամապատասխաներ ամբողջ երկրի շահերին»,- ասել Է Քորբինը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search