Artsakhpress

Քաղաքական

Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ընդգծեց, որ քաղաքացիները լուրջ մանդատ է տվել «Իմ քայլը» դաշինքին առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի կառավարումն իրականացնելու համար:

Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները

Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կառավարության անելիքները դեռ առջևում են, ինչը նշանակում է, որ առնվազն որոշ բաներ գործադիրը հասցրել է անել, ինչն էլ հիմք է տվել, գործող կառավարության գործունեությունը շարունակելու մանդատ տալ:
Վարչապետի պաշտոնակատարն ուղենշեց առաջիկա շրջանի կառավարության մի քանի կարևոր անելիքներ: «Առաջինն իհարկե, տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, որն առաջիկայում շարունակելու է աճել: Ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել և հանձնարարել՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա, որ որևէ նախագծի շուրջ խոչընդոտներ կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտը պետք է վերացնել և հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի այդ առումով ևս որևէ արհեստական խոչընդոտ չլինի:
«Առաջիկա անելիքները թվում կարևորը ներդրումների խթանումն է և շատ արագ բոլոր պոտենցիալ ներդրողների համար ստեղծել բարենպաստ միջավայր, որպեսզի ներդրումային մտադրությունները դառնան ներդրումներ:
Երկրորդը կարևորագույն անելիքը՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է,  և այս խնդրի լուծումը կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի և ինժեներական, տեխնիկական միտքը զարգացնելու հրամայականի հետ:
Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է և ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է հավելյալ աշխատանք տանել, խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաջորդ կարևոր ուղղությունը լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը, նրա կապվածությանը տնտեսական կարիքների հետ ուժեղացնելը: «Խոսել ենք       բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին, մեծ դիսբալանս է առաջացել բուհական և գերատեսչական համակարգերի միջև:
Մեր հաջորդ կարևոր խնդիրն առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումների իրականացվում են, որոնց նպատակը ծառայությունների հասանելիությունը հանրության լայն շերտերին ապահովելն է: Այդ ծառայություններն իրապես և ամբողջ ծավալով պետք է իրականացվեն:
Կարևորում ենք նաև պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը: Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի և քաղաքացների բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնել: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search