Եվրոպա լիգայի E խմբի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող ակումբի՝ «Ղարաբաղի» հետ ու հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։
«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն, ով ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկով էր, Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ ու Ադրբեջանցի ֆուտբոլիստների կողքով վազեց դեպի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Սակայն անվտանգության աշխատակիցները հասցրին կանգնեցնել հայ երիտասարդին։
Եվրոպա լիգայի E խմբի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող ակումբի՝ «Ղարաբաղի» հետ ու հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։