Կիեւում ավարտվել է Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի գավաթի առաջնությունը:
Կիեւում կայացել է Ուկրաինայի հայերի միության հունահռոեական ըմբշամարտի գավաթի խաղարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`մեդալները խաղարկվել են 8 քաշային կարգերում` 58 մարզիկների մասնակցությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի գնահատմամբ` մրցաշարի նպատակն է ավելի ընդլայնել այդ մարզաձեւի տարածումն երիտասարդության շրջանում:
Հաղթողներն արժանացել են միության մեդալներին ու պատվոգրերին:
Ուկրաինայի հայերի միության գլխավոր մրցանակին է արժանացել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մանվել Սահրադյանը: