Սերբիայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույց են անցկացվել, որոնց ընթացքում ցուցարարները երթով անցել են քաղաքի փողոցներով ու հասել նախագահի նստավայր, պահանջել նրա հրաժարականը։
Ցուցարարները պահանջում են Սերբիայի նախագահի հրաժարականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Ցուցարարները համարում են, որ երկրի նախագահն իշխանության գալուց հետո ստեղծել է վախի մթնոլորտ, սահմանափակել է ազատություններն ու մասնավորապես լրատվամիջոցների ազատությունը։ Չնայած այն բանին, որ Սերբիայի նախագահը վարում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականություն, ցուցարարները համարում են, որ նա պոպուլիստ է ու մերժում են նրա ավտորիտար իշխանությունը։
Ցույցն անցկացվել է տեղացող ձյան պայմաններում, ինչը չի կանգնեցրել ցուցարարներին։ Նրանց մի մասն էլ կրել է դեղին բաճկոններ, որոնք Ֆրանսիայի մասշտաբային ցույցերից հետո սիմվոլիկ են դարձել բոլոր ցուցարարների համար։