Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:
ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: