Artsakhpress

Քաղաքական

«Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ ԱԺ-ում իրականացվել են խորհրդարանական լսումներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումներին քննարկվել է ԱԺ «Շարժում 88» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցի հեղինակությամբ ներկայացված «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ԱՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը:

«Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ ԱԺ-ում իրականացվել են խորհրդարանական լսումներ

«Մտքի, խղճի, դավանանքի  ազատության  և  կրոնական  կազմակերպությունների  մասին»  օրենքի  նախագծի  շուրջ ԱԺ-ում    իրականացվել   են  խորհրդարանական  լսումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ներկայացնելով  նոր  օրենքի   նախագիծը Գագիկ  Բաղունցն  ասել է, որ    օրենքի  նախագծի  8  գլուխների   26  հոդվածներում  ներկայացված  են  կրոնական  կազմակերպության  սահմանման  մեջ  անհրաժեշտ հստակեցումները, կրոնական   կազմակերպություններին ներկայացվող  պահանջները, փորձագիտական  եզրակացության  հետ  կապված    խնդիրների   կարգավորումը, կրոնական  կազմակերպությունների  պարտականությունները, արգելքներ  կրոնական  կազմակերպության   գործունեության  և  իրավական   հետևանքների  համար  համարժեք   տույժերի   նշանակումը: Օրենքի  նախագծում  ներկայացված  է  կրոնական  կազմակերպության  լուծարման  դեպքերն  ու  կարգը:
«Օրենքի  նախագծի    ուսումնասիրության  արդյունքում  ԱՀ  արդարադատության  նախարարության  կողմից  ներկայացվել  են  22,  ԱՀ  մարդու  իրավաունքների  պաշտպանի  կողմից  10  և  ոստիկանության  պետի  կողմից 7  առաջարկություններ: Առաջարկությունների  էական  մասն  ընդունված  է, համապատասխան  փոփոխությունները  և  ճշտումները  մտցված    են  նախագծի   նոր  տարբերակում:  Օրենքի  ընդունման   անհրաժեշտությունը   պայմանավորված  է այն  հանգամանքով, որ  գործող  «Խղճի  ազատության  և  կրոնական  կազմակերպությունների  մասին»  ԱՀ  օրենքով  սահմանված  չէ  պետականորեն  չգրանցված  կրոնական   միավորումների  կարգավիճակը, իրավունքները և  պարտականությունները, սահմանված  չէ փորձագիտական   եզրակացության կայացման   կարգը, անհրաժեշտ  փաստաթղթերի  ցանկը  և  դրանց   ներկայացման    կարգը:  « Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ»  և  «ԼՂՀ  քրեական   օրենսգրքում»  բացակայում  են   «Խղճի  ազատության  և կրոնական կազմակերպությունների  մասին»  օրենքով  սահմանված իրավախախտումների  վերաբերյալ  տույժերը: ԱՀ-ում  գործող  բոլոր  կրոնական  միավորումների  նկատմամբ  օրենքի կիրարկումն  կապահովի  անօրինական  գործողությունների  կանխում՝  համապատասխան  բացատրական աշխատանքների,  իրազեկման  և  տույժի   միջոցների  կիրառմամբ»,-մանրամասնել  է  Գ.  Բաղունցը: 
Ըստ   նախագծի  հեղինակի՝ ԱՀ-ում  գործող  չգրանցված  կրոնական   խմբերը  շարունակում  են  հավաքներ  կազմակերպել, զբաղվել  հոգևոր  քարոզչությամբ, տարածել  բազմաթիվ  քանակությամբ  հոգևոր  գրականություն՝  գրքերի, բրոշյուրների, տեսահոլովակների, խտասկավառակների  տեսքով: Խախտելով  ԱՀ օրենսդրությունը՝  չգրանցված   կրոնական   խմբերը  սպառնում  են  ԱՀ  պետական  և  հասարակական  անվտանգությանը, կարգուկանոնին, քաղաքացիների  առողջությանն  ու  բարոյականությանը, հասարակության  մյուս  անդամների  իրավունքներին  և  ազատություններին: Հաշվի  առնելով  դրանք՝  խնդիր  է  առաջացել  չգրանցված  կրոնական   խմբերին  տալ   կարգավիճակ, սահմանել  նրանց  իրավունքներն  ու  պարտականությունները  և    իրականացնել  անհրաժեշտ  վերահսկողություն   համապատասխան  մարմինների  կողմից:
 
ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ  Հովիկ Ջիվանյանն  ասել է, որ  ԱՀ վարչական  օրենսգիրքը այժմ մշակման փուլում է:
«Մենք  չենք  կարող  նման  օրենքներ  քննարկել, մինչդեռ  չունենք  վարչական օրենսգիրք:  Երբ  որ  կընդունենք  վարչական  օրենսգիրք, այդ  ժամանակ   օրենքը  կքննարկենք: Գտնում  եմ,  որ  ներկայումս այս    օրենքի   նախագծի  անհրաժեշտությունը   չկա, քանի որ  ըստ    գործող  Սահմանադրության  41-րդ  հոդվածի  յուրաքանչյուր ոք ունի  մտքի, խղճի ու դավանանքի ազատության  իրավունք»,-մասնավորապես   ասել է Հ.  Ջիվանյանը:
Իսկ  ԱՀ   արդարադատության  նախարար  Արարատ  Դանիելյանի  խոսքով՝  ներկայացված  օրենքի  նախագիծը  պետք  է  համահունչ  լինի  Սահմանադրության    պահանջներին: Սահմանադրության  41-րդ  հոդվածում  հստակ   նշվում  է, թե   ինչ  իրավիճակներում   պետք  է   վերոնշյալ  իրավունքը  սահմանփակվի:
ԱՀ   մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ Հովհաննիսյանն  էլ  առաջարկել  է օրենքի  լրամշակված   տարբերակը  ներկայացնել   համապատասխան  շահագրգիռ  կողմերին, վարչական   օրենսգրքի  հետ  կապված    խնդիրների  կարգավորումից  հետո  օրենքը  կրկին  դնել    քննարկման, քանի  որ  օրենքի  անհրաժեշտությունը   կա:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության   աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ  Աշոտ  Սարգսյանն  էլ  ասել է, որ  1997  թվականին, երբ  որ  ընդունվել  է  նախկին  օրենքը, այն  ժամանակ ԱՀ-ն  չուներ  Սահմանադրություն: Նախկին  օրենքում   բացակայում  է  չգրանցված   կրոնական  կազմակերպությունների  մասը:
 
«Արցախում գործում են  մի շարք չգրանցված  կրոնական  կազմակերպություններ, որոնք      կարգավիճակ   չունեն, չգիտեն   իրենց   իրավունքներն  ու  պարտականությունները: Այս  օրենքում   հստակ  ներկայացնում  ենք  իրենց    անելիքներն  ու պարտականությունները: Այդ  կրոնական  կազմակերպությունները   գրանցվելու  իրավունք  ունեն, եթե  առաջնորդվեն  ԱՀ  օրենսդրությամբ: Իսկ   օրենքով    իրենք  իրավունք  չունեն ուրիշների վրա    հոգեբանական  ազդեցության  մեթոդներ  օգտագործել, կամ  դռներ     ծեծել  և  պարտադրել   իրենց  տված   գրականությունն  ընթերցել»,-նշել  է  Ա.  Սարգսյանը:  
ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանն  էլ ասել է, որ  2006  և 2017  թվականներին  ընդունված ԱՀ  Սահմանադրության  մեջ նշված  է  Հայ  առաքելական    եկեղեցու  առանձնահատուկ  դերի  մասին:
«ԱՀ   Սահմանադրության  41-րդ  հոդվածով  սահմանվում  է  յուրաքանչյուր  մարդու  մտքի, խղճի  և   դավանանքի  ազատության  իրավունքը: Մտքի, խղճի  և  դավանանքի    ազատության   արտահայտումը  կարող  է սահմանափակվել  միայն  օրենքով, պետական    անվտանգության, հասարակական  կարգի,  առողջության    և  բարոյականության  կամ  այլոց  հիմնարար  իրավունքների  և  ազատությունների   պաշտպանության  նպատակով: Կրոնական  կազմակերպության     և  ստեղծման  կարգը    սահմանվում  է  օրենքով:  Հենց  այստեղ  պետք  է  փնտրել  մեր  հարցերի  պատասխանները:  Օրենքի  ընդունումն  այս  պահին   պետք   է   քննարկել միայն Սահմանադրության  համապատասխանեցման    շրջանակներում:  Քանի որ   մենք  նորություն   չենք  մտցնում  ներկայացված   օրենքի  նախագծում, կարծում  եմ, որ  հիմք   պետք  է  ընդունվի  նախորդ  օրենքը, բայց  մի  քանի  տարբերությամբ: Ցանկացած  օրենք  կատարելագործման  կարիք  ունի  և   այդ  նորությունները  պետք   է  քննարկենք  հանրային   շահագրգիռ   կողմերի հետ  և    հաշվի  առնենք  բոլորի  կարծիքները»,-ավելացրել  է  Ա.  Ղուլյանը:
Խորհրդարանի նախագահը  օրենքի  նախագծի  հեղինակին   առաջարկել է, որ   այն   ներկայացնի նաև  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհրդին, որից  հետո   կրկին կանդրադառնան    օրենքին  և  հաշվի  կառնեն   այսօրվա  նիստի  բոլոր  առաջարկությունները:
Նիստին    իրենց  առաջարկներով,  պարզաբանումներով   և   մտահագություններով  հանդես  են  եկել   նաև   ԱՀ  մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի Կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը, Աժ  պատգամավորներ, Հայ  առաքելական  եկեղեցու   և    կրոնական  կազմակերպությունների   ներկայացուցիչներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search