Artsakhpress

Տնտեսական

Ասկերանի շրջանում 9600 հա աշնանացան հացահատիկայինների ցանքս է իրականացվել. գյուղբաժնի վարիչ

ԱՀ Ասկերանի շրջանն ունի 24 հազար 544 հա վարելահող, որից 7683 հա-ը սեփականաշնորհված է:

Ասկերանի շրջանում 9600 հա աշնանացան հացահատիկայինների ցանքս է իրականացվել. գյուղբաժնի վարիչ

Ասկերանի շրջանում 9600 հա աշնանացան   հացահատիկայինների   ցանքս  է   իրականացվել. գյուղբաժնի վարիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի հետ  զրույցում  ասել է   Ասկերանի  շրջվարչակազմի   գյուղբաժնի վարիչ  Արվիդ  Ղուլյանը  և  նշել, որ համայնքի սեփականություն  է  կազմում 7667 հա-ը, իսկ   պետական  պահուստային  ֆոնդը՝  8442 հա:Բնական  կերհանդակները  կազմում են  17  հազար  502  հա, որից  արոտները՝ 16  հազար  293,5  հա, իսկ   խոտհարքները՝  1208,5  հա: 
«Շրջանում բազմամյա  տնկարկներից  253,6  հա-ը  խաղողայգի  է, 470,4  հա-ը հնդավորներ,  200  հա-ը  թթայգիներ,  իսկ  6231  հա-ն   այլ  հողատեսքեր  են:Մշակվում  է  նաև  637  հա  նռան  այգի, որից  բերքատու  հասակի  է  352  հա-ը: Այս  տարի   Ասկերանի  շրջանում  հասկավոր  հացահատիկային  մշակաբույսերի  ցանքատարածությունները  կազմել  են  11  հազար  903,4  հա, որից  բերքահավաք  է  իրականացվել   11  հազար  487  հա-ի  վրա: Համախառն  բերքը    կազմել  է   22  հազար  994  տ, իսկ միջին  բերքատվությունը՝  20  ց:Հողօգտագործողներն օգտվել են ԱՀ բուսաբուծության համալիր  զարգացման՝  գարնանացան  մշակաբույսերի  ցանքաշրջանառության  խթանման   ծրագրից, որի   շրջանականերում   2365,9  հա-ի  վրա   իրականացվել  է  գարնանացան   մշակաբույսերի    ցանքս՝  նախորդ տարվա   3190  հա-ի   դիմաց: Դրանից  2098,8  հա-ից  է  բերքահավաք    կատարվել»,-մանրամասնել  է  Ա. Ղուլյանը՝ հավելելով, որ շրջանը   գյուղտեխնիկայի  խնդիրներ  չունի. ընթացիկ  տարում    շրջանի  հողօգտագործողները   լիզինգի  կարգով 6  նոր     գերմանական  կոմբայն   են  ձեռք  բերել:  
Ա. Ղուլյանը  նաև  ասել  է, որ  2019  թվականի   բերքի  տակ  շրջանում  կատարվել  է 12  հազար հա հերկ, որից  9600  հա-ը  աշնանացան   հացահատիկայինների  ցանքս, այդ  թվում՝  7321  հա-ը  ցորեն,  2227  հա-ը  գարի  և  100   հա-ն  էլ  հլածուկ: Ներկայումս շրջանի հարթավայրային գոտիներում շարունակվում  են  իրականացվել  աշխատանքները:
«ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը վերջերս աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում:Այդ   հանդապիումը  հնարավորություն է  տվել   հողօգտագործողներին  բարձրաձայնել    իրենց  հուզող   խնդիրները»,- նշել  է  Ա. Ղուլյանը:
Խոսելով   շրջանում   առկա   գյուղատնտեսության    ոլորտի խնդիրներից՝    պատասխանատուն  ասել  է,  որ շրջանը    հողերի      ոռոգման   առումով   մեծ    ներուժ  ունի, սակայն    այն ամբողջովին  չի   օգտագործվում: Խնդիրն  այն  է, որ  ոռոգման  համակարգի   կառավարումը գործում  է սխալ, որի պատճառով կորուստներ շատ են   ունենում:  Առաջնահերթ  խնդիրներից  է  նաև  այն, որ բերքահավաքից  հետո  օգտագործվող   արոտավայրերը  հրդեհի   են  մատնվում, որի պատճառով  անասնապահությամբ զբաղվողները կանգնում են  խնդիրների   առաջ:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search