Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 18-ին եղել Է Աթոնելի փողոցի իր նստավայրում, (Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքը) ծանոթացել իր աշխատասենյակին եւ լրագրողներին ներկայացրել խորհրդարանական քարտուղարին ու վարչակազմի ղեկավարին:
Զուրաբիշվիլին աշխատանքային առաջին օրն Է անցկացրել Աթոնելի փողոցի իր նստավայրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զուրաբիշվիլիի հայտարարության համաձայն, խորհրդարանական քարտուղարը կլինի փաստաբան Դմիտրի Գաբունիան, իսկ վարչակազմի ղեկավարը՝ Պատրիարքի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան: Նախագահը ոչինչ չի ասել վարչակազմի կազմի վերաբերյալ եւ հայտարարել Է, որ վարչակազմը կհամալրվի մինչեւ դեկտեմբերի 24-ը: Ըստ նախագահի հայտարարության, ստեղծվելու Է մեդիա-ակումբ, որտեղ նա լրագրողների հետ կխոսի մի քանի հարցերի շուրջ: «Շաբաթվա վերջին կամ դեկտեմբերի 24-ին ես ձեզ կասեմ, թե ովքեր են լինելու վարչակազմի գլխավոր խմբում: Ես ձեզ կհրավիրեմ, այստեղ կլինի ձեր տունը, եւ մենք տարբեր ձեւաչափի հարաբերություններ կունենանք»,-հայտարարել Է Սալոմե Զուրաբիշվիլին, տեղեկացնում Է«Գրուզիա Online»-ը: