Artsakhpress

Հասարակական

ԱՀ գյուղնախարարությունում հողօգտագործողների համար կազմակերպվել են հերթական դասընթացները

ԱՀ գյուղատնտեսության նախարարության և «Քարդ ագրոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ից Ստեփանակերտում Արցախի հողօգտագործողների համար սկսվել են եռօրյա դասընթացներ:

ԱՀ գյուղնախարարությունում հողօգտագործողների համար կազմակերպվել են հերթական դասընթացները

ԱՀ  գյուղնախարարությունում   հողօգտագործողների  համար   կազմակերպվել  են  հերթական  դասընթացները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Քարդ ագրոսերվիս»  ՓԲ  ընկերության    ներկայացուցիչ  Հակոբ  Պողոսյանն  ասել  է, որ      դասընթացների թեմաներն  են ջերմատնային մշակության, խաղողագործության  և  Արցախում պտղաբուծության  միջազգային  փորձի    տեղայնացումը:
Ըստ  Հ. Պողոսյանի՝  դասընթացի  առաջին     օրն  իրենք   ներկայացրել  են   ջերմոցային  կոստրուկցիաների, ջերմոցների  զարգացման   համար    նոր  տեխնոլոգիաների և բանջարանոցային  տնտեսության     վերաբերող  հարցեր:
«Այսօր    հողօգտագործողներին  ենք  ներկայացնելու   խաղողի  վազի  էտի  ու  ձևավորման,  խնամքի, ոռոգման, պտղաբուծության  վերաբերյալ  մի  շարք  հարցեր,  ինչպես  նաև   խոսելու   ենք վնասատուների   դեմ  քիմիական  պայքարի  միջոցների  մասին»,-նշել է  Հ. Պողոսյանը և  հավելել, որ   դասընթացի   ժամանակ  հողօգտագործողների կողմից բարձրացված   հարցերից  երևում  է, որ ներկաները  փորձում  են    ավելի   շատ  ինֆորմացիա  ունենալ  բարձր  բերքատվության   ստանալու   համար:
Հ. Պողոսյանն  ասել  է  նաև, որ բերքատվության առումով  այսօր  Արցախը  դեռևս  զիջում է աշխարհի  առաջատար երկրներին: Պատճառը  մասնագիտական  գիտելիքների  պակասն  է և     մշակության  նոր  տեխնոլոգիաներին  չտիրապետելը: 
Իսկ   ԱՀ   գյուղատնտեսության  փոխնախարար   Վիլեն  Ավետիսյանն  էլ  ասել է, որ  գյուղնախարարության  կողմից  հողօգտագործողների  համար 2018  թվականի  ընթացքում  կազմակերպվել  են   մի  շարք   դասընթացներ: Դրանք   վարել  են  Արցախի, Հայաստանի  և  արտերկրից  հրավիրված   առաջատար  մասնագետները:
Ոլորտի  պատասխանատուի  հավաստմամբ՝ «Քարդ ագրոսերվիս» ՓԲ  ընկերության  հետ  երկար  տարիների  համագործակցության  փորձ  ունի  ԱՀ  գյուղնախարարությունը:    Այդ  ընկերության  ներկայացուցիչները    գյուղատնտեսության  բնագավառում  մեծ  փորձ  ունեն:
«Եռօրյա  դասընթացների  ընթացքում  հողօգտագործողները՝  ստանալով     նոր  գիտելիքներ  և տեղեկանալով   միջազգային  փորձին,  նրանք    այն  կօգտագործեն   իրենց   պրակտիկ  աշխատանքներում: Շնորհիվ գրագետ ու գործունյա  հողօգտագործողների՝ արդյունքում   կունենաք  էլ  ավելի  զարգացած գյուղատնտեսություն»,-նշել է  Վ. Ավետիսյանը  և  հավելել, որ  դասընթացներից  երևում  է, որ  հողօգտագործողները  բավականին  տեղեկացված են,  և  ունեն  մտահոգություններ, որ   իրենց  կատարած  աշխատանքներից    ավելի  շատ  եկամուտներ   ստանան:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search