Կատալոնիայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայի մի շարք շրջաններում բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև:
Բարսելոնայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բարսելոնայում ընթանում է Իսպանիայի նախարարների խորհրդի նիստը: Ցուցարարները փորձում են ներխուժել Լյոտխա դե Մար պալատ, որտեղ տեղի է ունենում նիստը, հայտնում է tert.am-ը:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, շրջել աղբարկղերը, տեղահան արել լուսացույցները: Ծայրահեղականներից ոմանք հարձակվել են տեղական հեռուստաալիքներից մեկի թղթակցի վրա: Ձերբակալվել է 7 մարդ:
Զանգվածային ցույցը տեղի է ունենում Լյոտխա դե Մար պալատից 300 մետր հեռավորության վրա: Հավաքվածները «անկախություն» են վանկարկում: Պատճառն Իսպանիայի նախարարների խորհրդի նիստը Բարսելոնայւոմ անցկացնելն է: Սովորաբար այն անց է կացվում ուրբաթ օրերին՝ Մադրիդում: