Չինաստանի արևելքում գտնվող Ֆուցզյան նահանգում դանակով զինված տղամարդն ավտոբուս է առևանգել՝ պատանդ վերցնելով ուղևորներին:
Չինաստանում զինված տղամարդն ավտոբուս է առևանգել ու զանգվածային վրաերթ իրականացրել, կան զոհեր և տուժածներ
Հայտնի է, որ նույն ավտոբուսով հանցագործը զանգվածային վրաերթ է իրականացրել, որի հետևանքով մահացել է նվազագույնը 5 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Ընդհանուր առմամբ տուժել է 21 մարդ: Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ չեն փոխանցվում: Հայտնի է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Ողբերգության պատճառ դարձած տղամարդուն ձերբակալել են տեղում, նրա արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն: