Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նրան հրավիրել է նախաամանորյա աշխատանքային ճաշի, որպեսզի «դեմ դիմաց խոսեն»։
Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է նախատոնական ճաշի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է panorama.am-ն, Լուկաշենկոյի հետ հանդիպումից առաջ Պուտինը հայտարարել է էներգետիկ խնդիրների քննարկման մասին ու նշել, որ կողմերը միշտ էլ կարողացել են լուծում գտնել: Պուտինը նաև հայտարարել է Լուկաշենկոյի հետ էներգետիկայի վիճահարույց հարցերի շուրջ երկխոսության կարևորության մասին, անգամ եթե անմիջապես հնարավոր չի լինում համաձայնության հասնել:
Լուկաշենկոն էլ իր հերթին ասել է, որ Ռուսաստանն ու Բելառուսն «իսկապես կարող են պայմանավորվել» վիճահարույց հարցերի շուրջ, որպեսզի «հին խնդիրները նոր տարի քարշ չտան»։