Իրաքցի քաղաքական գործիչները զանգվածաբար դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանկարծակի այցն իրենց երկիր:
Դա դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում է. Իրաքում դժգոհ են Թրամփի այցից
«Իսլահի» քաղաքական հակառակորդները նույնպես քննադատությամբ են հանդես եկել ամերիկացի նախագահի այցի առթիվ: «Թրամփի այցը դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում է», - ասվում է «Բինա» կոալիցիայի հայտարարության մեջ:
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին քաղաքական գործիչներին վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները նախապես տեղեկացրել էին Բաղդադին նախագահի այցելության մասին: