Artsakhpress

Հասարակական

Թո՛ղ գալիք տարին բոլորի համար լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի. Մասիս Մայիլյան

2018 թվականը, ընդհանուր առմամբ, ադյունավետ էր Արցախի միջազգային կապերի զարգացման ու ընդլայնման, միջազգային ասպարեզում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և Սփյուռքի հետ կապերի ամրապնդման ու հզորացման առումով։

Թո՛ղ գալիք տարին բոլորի համար լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի. Մասիս Մայիլյան

Թո՛ղ գալիք տարին բոլորի համար լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի. Մասիս Մայիլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ մանրամասնելով, որ շարունակվել են հետևողական աշխատանքները՝ Արցախի ճանաչման ու ապակենտրոնացված համագործակցության զարգացման և այդ շրջանակներում Արցախի ու օտարերկրյա տարբեր պետությունների համայնքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
«Անցնող տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի և օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջև։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարում հետևողական քայլեր են ձեռնարկվել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ կրթության, ենթակառուցվածքների ստեղծման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ 2018 թ. ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված ինչպես Արցախի Հանրապետությունից պաշտոնական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունների, այնպես էլ օտարերկրյա տարբեր պետություններից և միջազգային կառույցներից Արցախ այցելությունների կազմակերպմանը»,- նշել է Մ. Մայիլյանը՝ հավելելով, որ անցնող տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հանրությանը կներկայացվի նոր տարվա հունվար ամսին նախատեսվող ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։
 
ԱՀ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ 2018 թվականը նշանավորվել է նաև նրանով, որ այս տարի իրենք նշել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակը։ Այդ կապակցությամբ կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն, ինչը լավ հնարավորություն էր՝ ամփոփելու վերջին տարիներին կատարած աշխատանքները և նախանշել հետագա անելիքները։
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկումներ են կայացել հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունների իրականացման ընթացքի վերաբերյալ։  Հանդիպմանը Նախագահը Արցախի դիվանագիտական ծառայությանը տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության շրջանակներում ԱԳՆ-ում տեղի են ունեցել նաև կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ։ Արցախի դիվանագետներին են ներկայացվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում հաստատված հարաբերություններն ու հեռանկարները, տնտեսության գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ու հետագա զարգացման միտումները, ինչպես նաև հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ավելացրել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
 
Մասիս Մայիլյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին և մաղթել, որ 2019 թվականը բոլորի համար լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի։ 
Նրա խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ Արցախի զարգացման, մեր հանրապետության միջազգային ճանաչման, արտաքին կապերի ամրապնդման ու ընդլայնման, և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման ու հզորացման ուղղությամբ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search