ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց, որ Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից հայերը արտաքսվում են:
Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-հայտնեց նա:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել: Դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձերբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
Նշենք, որ այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: