Artsakhpress

Ռազմական

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ:

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության հավաքակայանում  այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:

 Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն:

«Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,- ասաց Մուրադյանը։

Հարցին,  թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց.

«Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»,- նշեց նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Search