Artsakhpress

Հասարակական

Շմոլ գազից թունավորված երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում. գլխավոր բժիշկ

Հունվարի 8-ին Շուշիի Հախումյան 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով շրջանային բուժմիավորման շտապ բժշկական օգնության մեքենայով ժամը 19:30-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել 2011 թվականին ծնված Նատալի Ժորիկի Մուսայելյանը:

Շմոլ գազից թունավորված երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում. գլխավոր բժիշկ

Շմոլ  գազից  թունավորված  երեխայի   կյանքին   այլևս  վտանգ  չի  սպառնում. գլխավոր  բժիշկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է   «Արևիկ»  մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ     երեխայի  մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում`  ծանր աստիճանի սոպորոզ վիճակով`  գիտակցության  խորը  խանգարումով:
Մ.  Մուսայելյանի   խոսքով՝   ընդունման  պահին  Նատալին   եղել է ծանր  վիճակում:
«Երեխային   միանգամից   տեղափոխել  ենք  վերակենդանացման բաժանմունք, որտեղ  նա  շարունակում  է ստանալ  համապատասխան բուժում: Երեկոյան  նյարդաբանի և  ակնաբույժի  կողմից  իրականացվել  է  հետազոտություն: Նա  առաջիկա   2  ժամվա  ընթացքում  եղել  է   գրգռված  վիճակում, իսկ  22:00-ից  հետո   երեխայի   վիճակը  սկսել  է  կայունանալ: Պարզ  պատասխանում  է    մեր   կողմից  տրված  հարցերին,  առավոտյան   նախաճաշել  է, բայց  ունի  թեթևակի  քնկոտություն: Ներկայումս  երեխան թոքերի  թեթևակի խնդիրներ  և  ջերմություն  ունի, բայց  դրանք  ժամանակի  ընթացքում  կանցնեն: Ներկայումս երեխայի  կյանքին  սպառնացող   վտանգ  չկա: Վիճակը գնահատվում է կայուն-ծանր»,-մանրամասնել  է Մ.  Մուսայելյանը:
Մեր  զրուցակիցը  նշել  է  նաև, որ    ըստ   երեխայի  պատմածի՝  նրան  գտել  են   անկողնու  տակ  թաքնված:
«Ըստ՝  իս  երեխան  վախից  է  նման  քայլի  դիմել, որի   հետևանքով  էլ   փրկվել  է: Համապատասխան  սարքով շմոլ  գազի   ստուգման  կոնցենտրացիան  կազմել  էր  50  %:  Նման  չափաքանակ   դեռևս  չենք  տեսել,  փոքրիկը   փրկվել  է   հրաշքով»,-նշել  է  Մ.  Մուսայելյանը:
«Արցախգազ» ՓԲ  ընկերությունը  զերծ   է  մնացել  մեկնաբանությունից՝  նշելով, որ   դեպքի  առթիվ  այժմ    քննություն  է տարվում   համապատասխան  մարմինների  կողմից: Ընկերությունից  տեղեկացրել  են, որ   քննությունն  ավարտելուց  հետո  իրենք   հանդես  կգան  պարզաբանմամբ:
Նշենք, որ  հունվարի 8-ին, ժամը 19:05-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search