Artsakhpress

Հասարակական

Հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է «Բրոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ

ԱՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության շրջաններում իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ակտիվացել է մկնանման կրծողների տարածումն ու զարգացումը, որոնց ոչնչացման դեմ պայքար է սկսվել:

Հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է «Բրոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ

Հողօգտագործողներին   անհատույց  տրամադրվում է «Բրոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի հետ  զրույցում  ասել  է  ԱՀ  գյուղատնտեսության փոխնախարար   Վիլեն  Ավետիսյանը՝  նշելով, որ մկնանման կրծողների տարածման ու զարգացման  դեմ  պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել  աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը, ինչպես նաև պտղատու և խաղողի այգիները:
Փոխնախարարը  նշել  է  նաև, որ  հնարավոր վնասները կանխելու և հողօգտագործողներին աջակցելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունն ԱՀ շրջաններին անհատույց  տրամադրել  է անհրաժեշտ քանակությամբ «Բրոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ, որի  օգտագործման համար տրվել են համապատասխան խորհրդատվական ցուցումներ։
«Յուրաքանչյուր  հողօգտագործողի  1  հա-ի  դիմաց  տրվում  է  100  գ «Բրոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ:  Ներկայումս հողօգտագործողներին  տրամադվել  է  2200լ  թունաքիմիկատ, որից  250-ական լիտր Ասկերանի   և  Մարտակերտի  շրջաններին,   500-ը՝ Հադրութի  և  Մարտունու, իսկ  Քաշաթաղի  շրջանին էլ՝  700լ: Հորդորում ենք հողօգտագործողներին հետևել գյուղատնտես մասնագետների խորհուրդներին  և ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգության ներկայացվող պահանջները»,-ընդգծել  է  Վ.  Ավետիսյանը  և   հավելել, որ լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել  գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչությանը, «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և համապատասխան շրջանային գյուղբաժինների մասնագետներին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search