Artsakhpress

Քաղաքական

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեր գործընկերներին աջակցություն ենք հայտնում. Գագիկ Պետրոսյան

Այն ինչ վերջին շրջանում տեղի են ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Բունդեսթագում ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեր գործընկերների հետ մեղմ ասած անընդունելի է:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեր գործընկերներին աջակցություն ենք հայտնում. Գագիկ Պետրոսյան

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեր գործընկերներին աջակցություն ենք հայտնում. Գագիկ Պետրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը:
«Խորը ափսոսանքով տեղեկացանք, որ օրեր առաջ Բունդեսթագի պատգամավոր, ԱԳՀ խմբակցության անդամ Ֆրանկ Մագնիցի նկատմամբ դաժան բռնություն է կիրառվել: Իսկ hունվարի 3-ին Դյոբելն քաղաքի կենտրոնում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության բաժանմունքի գրասենյակի մոտ տեղի է ունեցել պայթյուն:

Այս ամենը իմ և կուսակից ընկերներիս մոտ լուրջ մտահոգություներ է առաջացնում: Մենք անհամբեր սպասում ենք, որ գերմանական արդարադատությունն անպատիժ չի թողնի մեղավորներին և մեր գերմանացի գործընկերներին հայտնում ենք մեր աջակցությունը»,- ասել է Գ. Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների միջև արդեն մի քանի տարի շարունակ ակտիվ գործընկերային շփումներ կան: Այն բազմիցս արտահայտվել է փոխադարձ այցելությունների և ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման մակարդակով: Այս առթիվ ադրբեջանական մամուլը մի քանի անգամ անդրադարձել է՝ սուր քննադատության ենթարկելով գերմանական կուսակցությանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Search