Artsakhpress

Քաղաքական

Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում այսօր՝ հունվարի 10-ին, կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը:

Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում:
Լուիզ Մուշիկիվաբոն, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշել է, որ այն իր առաջին պաշտոնական հանդիպումն է, ինչը նաև խորհրդանշական է:
Գլխավոր քարտուղարն իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի բացառիկ ներդրման ու ջերմ ընդունելության, ՀՀ ներկայացուցչի անձնական նվիրումի շնորհիվ` ՖՄԿ Երևանի գագաթաժողովը պսակվեց մեծ հաջողությամբ: Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարը խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել նաև ՀՀ ԱԳ նախարարին և ՀՀ իշխանություններին:
Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցությանը, հատկապես` Երևանի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների և Հայաստանի, որպես Գագաթաժողովի նախագահի, ստանձնած նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան՝ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ միասին սերտորեն աշխատելու իր պատրաստակամությունը` վերոնշյալ որոշումների և նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև՝ ՖՄԿ 50-ամյակի միջոցառումը Հայաստանի հետ համատեղ կազմակերպման համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search