Միջազգային բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Panorama.am:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,19%-ով՝ հասնելով բարելի համար 61,56 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,11%-ով՝ կազմելով 52,53 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: