Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հունվարի 10-ին հանդիպել է Արտերկրում ֆրանսիացիների միության (Union des Français de l’étranger) Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ:
Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում հայ հայտնի երաժիշտների մասնակցությամբ համերգ է կազմակերպելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ գլխավոր հյուպատոսության և Արտասահմանում ֆրանսիացիների միության միջև գործակցության հաստատման և զարգացման հարցեր: Երկուստեք կարևորվել է Կալիֆորնիայի ֆրանսախոս համայնքների շրջանում հայության դերը, հայ համայնքի հետ սերտ կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Փետրվարի 20-ին Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում Ֆրանսիայի, Լիբանանի, Բելգիայի և Հայաստանի գլխավոր հյուպատոսությունների հովանու ներքո կազմակերպելու է համերգ՝ հայտնի հայ երաժիշտների մասնակցությամբ: «Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո սա ֆրանսախոս համայնքի հետ գործակցության կարևոր քայլերից մեկը կլինի»,- նշված է հաղորդագրությունում: