Artsakhpress

Միջազգային

Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

Ստամբուլի դատարանը թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերին դատապարտել է 1 տարի և 1 ամսվա ազատազրկման և պարտավորեցրել վճարել մոտ 8600 լիրա (1500 դոլար) փոխհատուցում:

Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է էրմենիհաբերը։
Պատճառն այն է, որ Ունքերը «Cumhuriyet»-ում Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի (այժմ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ) որդիների օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին լուրեր էր հրապարակել:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ «Paradise Papers» անվանումը ստացած փաստաթղթերի հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը, Բյուլենթ Յըլդըրըմը Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co,  Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև, որ Յըլդըրըմի որդիներից բացի  նրա հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:
Կայացրած որոշումից հետո լրագրողներից հետ զրույցում Ունքերը ասել է, որ վճիռն անարդար է, ինքը կատարել է իր լրագրողական պարտականությունները և պահանջելու է, որ իրեն արդարացնեն:
Թուրք թղթակիցը ազատազրկման է դատապարտվել «պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Search