Artsakhpress

Սպորտ

Սլավիկ Հայրապետյանը 6-րդն է Mentor Torun Cup մրցաշարում

Լեհաստանի Տորուն քաղաքում կայացել է գեղասահքի Mentor Torun Cup մրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի բազմակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանը:

Սլավիկ Հայրապետյանը 6-րդն է Mentor Torun Cup մրցաշարում

Սլավիկ Հայրապետյանը 6-րդն է Mentor Torun Cup մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 22-ամյա գեղասահորդը հունվարի 10-ին կայացած կարճ ծրագրում 11 մարզիկների թվում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ վաստակելով 48,62 միավոր:
Հունվարի 12-ին կայացած ազատ ծրագրում Սլավիկ Հայրապետյանն ավելի տպավորիչ ելույթ ունեցավ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ վաստակելով 128,47 միավոր և զիջելով միայն իտալացի Գաբրիելե Ֆրանջիպանիին (130,77):
Երկու մրցաձևերի հանրագումարով Սլավիկ Հայրապետյանը 177,09 արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Mentor Torun Cup մրցաշարի չեմպիոն դարձավ ավստրալացի Քերի Բրենդանը, ով վաստակեց 205,95 միավոր: Երկրորդ հորիզոնականը 198,96 միավորով զբաղեցրեց Գաբրիելե Ֆրանջիպանին, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բրիտանացի Գրեմ Նյուբերին՝ 186,70:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Search