Artsakhpress

Միջազգային

Իսրայելի ԱԳՆ-ում գազային նռնակ է պայթել

Կիրակի Յերուսաղեմում Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքում գազային նռնակի պայթյունի արդյունքում արցունքաբեր գազից պահպանության մի քանի աշխատակիցներ են տուժել:

Իսրայելի ԱԳՆ-ում գազային նռնակ է պայթել

Իսրայելի ԱԳՆ-ում գազային նռնակ է պայթել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Յերուսաղեմի ոստիկանությանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել ԱԳՆ-ի պահեստի տարածքում, որտեղ պահպանվում են նռնակները: Ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրում եւ պարզում է կատարվածի պատճառները:
Որպեսզի արցունքաբեր գազը չտարածվի նախարարության այլ տարածքներում, բոլոր աշխատակիցներին հրահանգել են անջատել օդորակիչները: Շենքից տարահանման անհրաժեշտություն չի եղել, ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search