Artsakhpress

Միջազգային

Հունաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Մակեդոնիան վերանվանելու պատճառով

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Քամենոսը, որը գլխավորում է երկրի կոալիցիոն ուժը, կիրակի հրաժարական է տվել Հունաստանի եւ Մակեդոնիայի՝ երկիրը վերակոչելու համաձայնության պատճառով, հաղորդում է ABC News-ը:

Հունաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Մակեդոնիան վերանվանելու պատճառով

Հունաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Մակեդոնիան վերանվանելու պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացի այդ, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է նաեւ իր կողմից ղեկավարվող «Անկախ հույներ» կուսակցության՝ կառավարության կոալիցիայից դուրս գալու մասին, գրում է NEWS.am-ը:
Ի պատասխան՝ Ցիպրասը հայտարարել է, որ նա վստահության քվե կխնդրի խորհրդարանում հաջորդ շաբաթ: Նա ավելացրել է, որ Քամենիսի հետ անկեղծ քննարկում է ունեցել եւ շնորհակալություն հայտնել նրան կառավարության շրջանակներում համագործակցության համար:
Ցիպրասը նաեւ հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Քամենոսին կփոխարինի ծովակալ Եվանգելոս Ապոստոլաքիսը, որը ներկայումս զբաղեցնում է Շտաբերի պետերի միավորված շտաբի ղեկավարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրենքը՝ երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու համար:
Փոփոխությունները ենթադրում են «Մակեդոնիա» անվանումից առաջ ավելացնել «Հյուսիսային» բառը սահմանադրության ամբողջ տեքստում, փոփոխություններ սահմանադրության նախաբանում, սահմանների անփոփոխության եւ տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ եւ արտերկրում սփյուռքին աջակցելու մասին միջոցառումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Search