Ղրղզստանի Իսսիկ-Կուլ շրջանի Անանևո գյուղում անհայտ անձինք քանդել են քրիստոնեական գերեզմանատունը:
Ղրղզստանում ավիրել են քրիստոնեական գերեզմանատունը. ջարդվել են խաչեր և հուշարձաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է tert.am-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` վանդալիզմի հետևանքով վնասվել է մոտ 90 գերեզման, ջարդվել են խաչեր և հուշարձաններ: Ավերը հայտնաբերելուց հետո տեղի բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին:
Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը հանձնարարել է տեղի իշխանություններին վերականգնել քանդված գերեզմանները, ինչպես նաև գտնել և պատժել վանդալիզմի մեջ մեղավորներին: