Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանցի մեկ տասնյակ քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում

Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ  հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել  դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած   ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին: 

Ադրբեջանցի մեկ տասնյակ քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում

Ադրբեջանցի մեկ տասնյակ քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 
Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ:
Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:
Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search