Artsakhpress

Հասարակական

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Արցախցի երիտասարդ տնտեսագետ Արտակ Հակոբյանը «Միջազգային բիզնես կառավարում» ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերին ընդունվել և վերջերս էլ ավարտել է Կիպրոսի Հանրապետությունում տեղակայված Բրիտանական միջազգային համալսարանը:

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Պատրաստ  եմ արտերկրում  ստացած   գիտելիքներս  ներդնել ԱՀ  տնտեսության   զարգացման գործում. արցախցի  տնտեսագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս   մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է  Ա.   Հակոբյանը:
Մեր  զրուցակիցը  պատմել է, թե  ինչպես  է  որոշել  մասնակցել «Միջազգային  բիզնես  կառավարում»    ծրագրին   և   ընդունվել   համալսարան:
«Ավարտել  եմ  Արցախի  պետական  համալսարանի  տնտեսագիտության ֆակուլտետի  մագիստրատուրայի      բաժինը: Մեծ   սեր  ունենալով   օտար  լեզուների  ուսումնասիրության     հանդեպ՝      մասնակցեցի անգլերենի  դասընթացների. այն  ավելի   խորացնելու    նպատակով    որոշեցի  միառժամանակ   ապրել  անգլախոս  միջավայրում: Իմ  ցանկությամբ    մասնակցել   եմ  «Միջազգային  բիզնես  կառավարում»  ծրագրին: Ինձ  հաջողվեց  քննությամբ  անցնել  ընդունելության  շեմը,  և  Կիպրոսում  ընդունվել    Բրիտանական   համալսարան: 2017 թվականի   սեպտեմբերից  մեկ   տարի  սովորեցի  այդ   համալսարանում: Ավարտելուց   հետո  3  ամիս   աշխատեցի  իմ  ավարտական   աշխատանքի  վրա: Ուսման   ժամանակ  մենք   ուսումնասիրել  ենք  միջազգային  տնտեսագիտություն,    բիզնես  կառավարում, մարթքեթինգ, որոնք   շատ  արդի  և  պահանջված    մասնագիտություններ    են  ամբողջ  աշխարհում:  190  տարվա  պատմություն  ունեցող   այդ  բուհում, որպես   արցախցի  ուսանող ես   առաջինն  եմ  եղել»,-մանրամասնել  է  Ա.  Հակոբյանը՝  նշելով, որ  ուսման  ժամանակահատվածում  ինքն  այցելել  է   մի  շարք  արտադրական  ընկերություններ, այդ  թվում՝ գինեգործական, հացաբուլկեղենի, որոնց  արտադրանքը   մեծ   հռչակ  ունեն   եվրոպական  մի շարք  երկրներում:  Դասախոսում  էին  տարբեր  երկրների  աշխարհահռչակ տնտեսագետներ, բիզնես  ծրագրերի  ղեկավարներ:
Արտակը  Բուլղարյայում  ևս  մասնակցել  է   սեմինարների, որտեղ  էլ   ծանոթացել  է   թե  ինչպես  է ոլորտի մասնագետներին  հաջողվում  մարդկային  ռեսուրսների   ճիշտ  կառավարման  արդյունքում   լուրջ   հաջողություններ  գրանցել:
Արտակի   խոսքով՝   ուսանելու  տարիներին  ինքը  ջանք  ու  եռանդ  չի  խնայել   Արցախը  ներկայացնել   այն  օտարներին, ովքեր  չեն  եղել  Արցախում,   և    առաջարկել  գալ  Արցախ  և  անձամբ  ծանոթանալ   մարդկանց    և  երկրում տիրող  իրավիճակին:
Դասընթացների  վերջում  «Միջազգային  բիզնես  կառավարում»  ծրագրի  տնօրենն    Արտակ  Հակոբյանին  ներկայացրել է  որպես    Բրիտանական  միջազգային   համալսարանի  տարվա   լավագույն   ուսանողներից  մեկը:  
«Այս  տարի   նախատեսում  եմ  մասնակցել  Գերմանիայում  և   Ավստրիայում  կազմակերպվելիք  ամենամյա    բիզնես  ծրագրերի  վերաբերյալ թրեյնինգների, որին  հրավիրված են  լինելու    աշխարհահռչակ   բիզնեսմեններ:  Նրանք     ներկայցնելու   են   այն  ուղիները, որոնց  օգնությամբ   նրանք    բիզնես   աշխարհում   լուրջ  հաջողությունների  են  հասել»,-ավելացրել  է     Արտակը:
Նա    ընգծել  է,  որ  Արցախում   յուրաքանչյուր  բիզնես  ծառայության որակի  բարելավումը   կբերի    լուրջ  հաջողությունների: Խորհուրդ  է  տվել  ԱՀ-ում  բիզնեսով  զբաղվող   ընկերությունների   համապատասխան   ծառայությունների  աշխատակիցների համար կազմակերպել    դասընթացներ, որը  խթան  կհանդիսանա  բարձր  հիմքերի  վրա  դնել   բիզնես  ոլորտը:
Ա. Հակոբյանն  ասել  է, որ   առաջարկ  լինելու  դեպքում, ինքը  պատրաստ  է  իր  ստացած   գիտելիքները  ներդնել    ԱՀ   տնտեսության   զարգացման  գործում:
Ուսումն  ավարտելուց  հետո    Ա.  Հակոբյանը  վերադարձել  է   Արցախ:  Նա հանդիպել  է  ԱՀ  ԿԳՍ  նախախար Նարինե  Աղաբալյանի   հետ՝  խոսել   Կիպրոսում  ունեցած  իր  հաջողությունների  մասին:  Նախարարը    ողջունել    և   պատրաստակումություն  է  հայտնել  աջակցելու   Արտակի   ներկայացրած    ծրագրերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search