Կլիմայագետները ցույց են տվել, որ կլիմայի փոփոխության պատճառով ծովի ալիքների ուժը մեծանում է. սա հատկապես վտանգավոր է Անտարկտիդայի ափերը ողողող ջրերում
Կլիմայի փոփոխության պատճառով ծովի ալիքների ուժը մեծանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Համաշխարհային օվկիանոսի մակերեւույթին ալիքները ստեղծում են քամիները, որոնք իրենց հերթին առաջանում են օդի տարբեր շերտերի միջեւ ջերմաստիճանների տարբերության հետեւանքով: Կախված, թե մթնոլորտում ածխաթու գազերն ինչպես են կուտակվում եւ այն ինչպես է տաքանում, որոշ կայուն քամիներ ուժգնանում են, իսկ մյուսները՝ թուլանում: Սակայն ուժգնացումն ավելի հզոր է, եւ էլ ավելի արագ քամիները ծովի մակերեւույթին ավելի բարձր ալիքներ ու վտանգավոր փոթորիկներ են ստեղծում: Այս մասին Իսպանիայից եւ ԱՄՆ-ից Բորջա Ռեգերոն եւ նրա գործընկերները նշել են Nature ամսագրում հրապարակված հոդվածում, հայտնում է News.am-ը: