Նրա խոսքով` Սենատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվում են կառավարության գործունեության վերաբերյալ բանակցել Թրամփի և նրա թիմի հետ:
Դեմոկրատները հրաժարվել են հանդիպել և ճաշել Թրամփի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն աշխատանքային ճաշի է հրավիրել դեմոկրատներին և հանրապետականներին: Սակայն, ցավոք, դեմոկրատներից ոչ ոք չի գալու», - ասել է Սանդերսը, հայտնում է Tert.am-ը:
Նա նշել է, որ Թրամփը ճգնաժամային իրավիճակի լուծման բանաձև ունի, որը պատրաստվում էր ներկայացնել դեմոկրատներին: Մասնավորապես, ըստ նրա, ԱՄՆ նախագահն առաջարկում է ավելի արդիականացնել սահմանային անցակետերը, ինչպես նևւ Կենտրոնական Ամերիկայից ժամանած երեխաներին հնարավորություն տալ դիմել ապաստան ստանալու համար: